• Latest news

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը: Խորհուրդներ ատամնաբույժից

29 հուլիսի, 2014  11:50

Ի՞նչ է հարկավոր՝ առողջ ատամբեր ունենալու համար: Այս հարցի շուրջ լրագրողերի հետ զրուցեց ատամնաբույժ Արթուր Փափազյանը:

Ատամնաբույժի խորհուրդները կարելի է երեք խմբի բաժանել.

1. Նյարդեր

Հետաքրքիր է, որ առողջ ատամներ ունենալու համար պետք է առողջ նյարդեր ունենալ՝ քիչ նյարդայնանալ, քիչ հուզվել, սթրեսներից հեռու մնալ: Պարզվում է, որ նայրդայնանալն ու չափից շատ անհանգստանալը վնասակար են ոչ միայն ընդհանուր առողջության համար, այլեւ ատամների համար:

2. Սնունդ

Սննդակարգը նույնպես դեր է խաղում ատամների առողջության հարցում, սակայն խնդիրը նրանում է, որ հնարավոր չէ ասել, թե կոնկրետ որ սնունդն է օգտակար, իսկ որը՝ վնասակար: Կան կարծիքներ, որ ծովամթերքները, օրինակ, դրական են ազդում ատամների վրա, իսկ քաղցրավենիքները՝ բացասաբար: Ինչքանով է դա միանշանակ՝ դժվար է ասել: Արթուր Փափազյանը կարծում է, որ ամեն սննդամթերք չափի մեջ է լավ եւ օգտակար, իսկ չափից ավելի շատ ուտելու դեպքում կարող է վնասել ոչ միայն ատամներին, այլեւ ողջ օրգանիզմին:

3. Ապրելակերպ

Ծխելը միանշանակ բացասաբար է ազդում ատամների առողջության վրա, պնդում է ատամնաբույժը: Բոլոր այլ օրգանների համար այն նույնպես վնասակար է՝ սա այն մի քանի հարցերից մեկն է, որի շուրջ բոլոր մասնագետների միակարծիք են:

Առողջ ատամներ ունենալու համար բացի չծխելուց եւ առողջ ապրելակերպ վարելուց հարկավոր է նաեւ խստորեն հետեւել բերանի հիգիենային: Ատամնաբույժը խորհուրդ է տալիս ատամները մաքրելու սովորությունը երեխաների մեջ սերմանել դեռ շատ վաղ հասակից՝ երկու տարեկանից:

Ի դեպ, վերը նշված բաներից բացի ատամների առողջության վրա մեծ ազդեցություն ունի ժառանգականությունը: Բայց հենց ժառանգականության հետ ոչինչ չես անի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է