• Latest news

Սոցցանց՝ լավ նորությունների եւ հեռախոսազանգ՝ վատ լուրերի համար

30 հուլիսի, 2014  10:48

Լավ նորությունները գլխավորապես սոցցանցերով են տարածվում: Օգտատերերը նախընտրում են նորածին երեխաների, ամուսնության, նշանդրեքի մասին լուրերն ու լուսանկարները Twitter-ի, Facebook-ի եւ Instagram-ի միջոցով տարածել: Իսկ վատ լուրե՞րն ինչպես են փոխանցվում: Վերջերս Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ հեռախոսազանգերն ու անմիջական շփումները վատ լուրերի փոխանցման եւ տարածման հիմնական միջոց են ծառայում, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության շրջանակում համալսարանի 300 ուսանողներ իրենց զգացումների փոխանցման եղանակը փաստող օրագիր պահելու հանձնարարություն են ստացել: Բացի այդ, օրագրերն այս կամ այն միջադեպի եւ դրա վերաբերյալ տեղեկության՝ սոցցանցերով, հեռախոսազանգով կամ դեմ-առ-դեմ հաղորդակցման միջոցով տարածման ազդեցությամբ ծնվող զգացումների արտահայտման միջոց են ծառայել:

Հետազոտության արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի տեղեկությունների 70 տոկոսը սոցցանցերի, SMS հաղորդագրության, հեռախոսազանգի կամ ուղիղ շփման արդյունքում են տարածվել: Դրական ենթատեքստ ունեցող տեղեկությունների փոխանցման հիմնական միջոցը սոցցանցերն ու SMS հաղորդագրություններն են եղել, քանի որ այդ կերպ դրանք ավելի արագ են տարածվում եւ համապատասխան արձագանք ապահովում: «Երբ ինչ-որ լավ բան է տեղի ունենում, ցանկանում ես անմիջապես տեղեկություն կիսել այդ մասին: Իսկ երբ հեռախոսազանգ ես ստանում, վատ նորություն ստանալու հավանականությունը նշանակալիորեն բարձր է», - նշել է հետազոտության հեղինակ Կատալինա Տոման:

Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ լավ նորությունների տարածման գործընթացին մասնակցությունը եւս երջանկության զգացում է առաջացնում, ինչը չի կարելի բացասական երանգ ունեցող լուրերի առնչությամբ ասել: Վատ նորության փոխանցումն ու տարածումը, որպես կանոն, տրամադրության առավել մեծ անկում է հրահրում: «Լուրը տարածելիս այն ավելի իրական դարձնելու տպավորություն է ստեղծվում», - մեկնաբանել է Կատալինա Տոման:

Ինչ վերաբերում է Facebook-ին, այն շարունակում է ամենալայն հեղինակություն վայելող սոցցանցը մնալ, թեեւ Instagram-ն էլ շարունակաբար լայն թափ է հավաքում: Երկու կայքերում գրանցված օգտատերերը չափից դուրս հաճախ են համացանց մուտք գործում, քանի որ այդ կերպ օրը 24 ժամ արտահայտվելու հնարավորություն են ստանում: Հետազոտության ադյունքների համաձայն, Facebook օգտատերերի 46-ը մեծաքանակ խմբով մարդկանց համար այս կամ այն լավ տեղեկությունը տարածելով՝ բավականության զգացում են ապրում: Պատահական չէ, որ համացանցից օգտվող յուրաքանչյուր երկրորդ մարդ սոցցանցի օգտատեր է համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել