• Latest news

Շաքարի բարձր բաղադրությամբ ըմպելիքները կարող են երեխայի հիշողության վրա՞ ազդել

31 հուլիսի, 2014  10:28

Հետազոտությամբ պարզվել է, որ շաքարի բարձր բաղադրությամբ հարուստ ըմպելիքները կարող են ոչ միայն կարիես եւ հավելյալ քաշ առաջացնել, այլ նաեւ՝ ուղեղի առողջության վրա անդրադառնալ: Հարավային Քալիֆորնիայի համալսարանը ներկայացնող գիտահետազոտական խմբի անդամները, մասնավորապես, քացրահամ խմիչքների եւ հիշողության կորստի միջեւ կապն են հայտնաբերել, հաղորդում է Medical Daily-ն:

«Գաղտնիք չէ, որ վերամշակում անցած ածխաջրատները, հատկապես երբ ըմպելիքներին են ավելացվում, կարող են նյութափոխանակության խանգարումների հանգեցնել: Այդուհանդերձ, մանկական տարիքում մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում, տարիներ անց դրանք կարող են, ուղեղի գործառույթների միջամտության եւ միջավայրին վերաբերող կարեւորագույն հիշողությունների կորստի առումով, նշանակալի վնաս հասցնել», - նշել է հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Սքոթ Կանոսկին: Այստեղ խոսքը միայն սովորական լիմոնադի մասին չէ. խնձորի եւ այլ մրգերի քաղցրացված հյութը, սպորտային ըմպելիքները եւ ցանկացած խմիչք, որ շաքարի բարձր պարունակությամբ է աչքի ընկնում, կարող է վնասակար հետեւանքների հանգեցնել:

Գիտահետազոտական խմբի անդամները լաբորատոր փորձարկումներ են իրականացրել երիտասարդ եւ չափահաս լաբորատոր առնետների շրջանում: Մասնավորապես, նրանց ֆրուկտոզի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակ եւ սախարոզ է առաջարկվել՝ լիմոնադի ազդեցությունը կրկնօրինակելու համար: Մեկ ամիս անց իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեեւ չափահաս առնետների մոտ ուղեղի աշխատանքի հետ կապված խախտումներ չեն նկատվում, դեռահասները հիշողության որոշակի կորստի են ենթարկվել:

Բացի հիշողության կորստից, ցածր տարիքի առնետների մոտ նաեւ ուղեղի՝ ծովաձիու տեսք ունեցող հատվածի՝ հիպոկամպի բորբոքում է նկատվել: Վերջինս ոչ միայն հիշողությունների ձեւավորման, կազմակերպման եւ պահպանման, այլ նաեւ դրանց՝ այս կամ այն զգացման հետ ասոցացման համար է պատասխանատու:

Իսկ ի՞նչ է նշանակում շաքարի բարձր բաղադրություն: Ո՞րն է ըմպելիքների մեջ առկա ածխաջրատների անվնաս շեմը:

Ընդհանուր առմամբ, ամերիկացիներն օրական 22 թեյի գդալ շաքար են ընդունում. տարեկան ստացվում է շուրջ 31 կգ: Խոսքը վերամշակման, ըմպելիքների պարագայում՝ պատրաստման ընթացքում ավելացված շաքարի մասին է. ասել է, թե՝ մրգերի մեջ առկա բնական շաքարի բաղադրությունը հաշվի չի առնվում: Իրականում, երեխաներն օրական 4 թեյի գդալից ավել շաքար չպետք է օգտագործեն: Դեռահաս աղջիկների եւ չափահաս կանանց համար ցանկալի շեմը 5 թեյի գդալ է կազմում, իսկ տղամարդկանց պարագայում՝ 9 գդալ: Մինչ ամերիկացի դեռահասներն օրական 34 թեյի գդալ են ընդունում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել