• Latest news

Մայքլ Դուգլասը քաղցկեղի բուժման՝ «դժոխքի յոթ շրջանների» մասին է պատմել

30 հուլիսի, 2014  21:17

Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը, ով 2010թ.-ից ի վեր կոկորդի բարդ քաղցկեղով է տառապում, գլխի եւ պարանոցի օնկոլոգների միջազգային ասոցիացիայի՝ հուլիսի 27-ին Նյու-Յորքում կայացած 5-րդ համաշխարհային կոնգրեսի ընթացքում պատմել է, թե որքան ծանր է եղել պայքարը հիվանդության դեմ, հաղորդում է NewsMax Health-ը:

«Երբ իմացա, որ զարգացման չորրորդ փուլում գտնվող քաղցկեղ ունեմ, անսպասելիությունից աչքերս կուլ էին գնացել», - մտաբերել է Հոլիվուդի հանրահայտ արտիստը՝ միջոցառման բացմանը նվիրված երեկոյին:

«Որքան էլ որ քիչ բան գիտեի քաղցկեղի մասին, պարզ էր, որ գործերս լավ չեն: Դա թերեւս ամենասարսափելի պահն էր, որ ապրել եմ իմ կյանքում», - նշել է նա:

69-ամյա Դուգլասի խոսքով, բժիշկները երեք անգամ լնդերի ցավից բողոքող դերասանին սխալ ախտորոշում են տվել: Երբ ի վերջո համակարգչային տոմոգրաֆիան հաստատել էր բժշկի կասկածները, որոշվել էր, որ օսկարակիր դերասանը պետք է տան հարեւանությամբ գտնվող քաղցկեղի կենտրոնում բուժում ստանա:

«Յոթ շաբաթ ճառագայթում եւ քիմիաթերապիա էի ստանում. այդ ժամանակահատվածն ամենայն ճշտությամբ դժոխքի յոթ շրջանների հետ կարող եմ համեմատել: Շաբաթը շաբաթվա վրա անհամեմատ ավելի վատ ու փոքր էի զգում ինձ…», - պատմել է աշխարհահռչակ դերասանը՝ հավելելով, որ այդ ընթացքում հասցրել էր գրեթե 20 կգ քաշ կորցնել, քանի որ նախապես չէր ցանկացել ստամոքսում սնուցող խողովակի տեղակայմանը միտված վիրահատության ենթարկվել (հետագայում սնունդը կուլ տալու եւ համի զգացության հետ կապված խնդիրների կարող էին առաջանալ):

Դերասանը պարբերաբար դիետոլոգի օգնությանն է դիմել՝ կորցրած քաշը վերականգնելու համար: Մայքլ Դուգլասի խոսքով, բուժման ողջ ընթացքում բոլոր մասնագետները բարբարոսին հատուկ ազնվություն են դրսեւորել իր նկատմամբ:

«Կենտրոնում աշխատող բժիշկներն ու բուժքույրերը պարբերաբար զգուշացնում էին, որ հանկարծ չմտածեմ, թե յոթ շաբաթ անց հրաշալի եմ զգալու ինձ: Եւս հինգ շաբաթ պետք է սարսափելի տառապանքներ կրեի՝ պարզելու համար, թե արդյոք կարող եմ ապաքինման որեւէ հույս ունենալ: Զինվորի նման՝ ճակատամարտի էի պատրաստվել… որտեղ ի վերջո հաղթանակ տարա», - պատմել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել