• Latest news

«Քաջալերիչ խումբ». այց՝ սեքսապաթոլոգի մոտ՝ հայկական եղանակով

30 հուլիսի, 2014  23:42

Մեր հայրենակիցներից շատերը վախենում են կամ պարզապես չեն սիրում միայնակ բժշկի մոտ այցելության գնալ. շատ հաճախ նրանց բուժհաստատության ընդունարանում «քաջալերիչ խմբի»՝ ընկերների, ծնողների կամ հարազատների ուղեկցությամբ կարելի է տեսնել: Նույնիսկ եթե խոսքը սեքսապաթոլոգի մասին է: Մի խոսքով՝ կարծես թե՝ ազգային մտածելակերպի առանձնահատկության հետ գործ ունենք:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը լրագրողներին մի քանի զվարճալի դրվագներ է պատմել՝ իր պրակտիկայից: 

«Անբաժան ընկերներ ենք»

Մի անգամ բժշկի մոտ երիտասարդ տղամարդ էր եկել, բնականաբար՝ ամենահաս ընկերների ուղեկցությամբ:

- Միգուցե լավ կլինի, որ Ձեր ընկերները մեզ մենա՞կ թողնեն, – հարցրել է բժիշկը: – Ի վերջո ինտիմ բնույթի հարցեր ենք քննարկելու…

- Կարիք չկա, – ձեռքը էր թափ տվել երիտասարդը: – Ես իմ ընկերներից ոչ մի գաղտնիք չունեմ:

Դե ինչ արած, ամեն մարդ էլ իր տարօրինակություններն ունի: Սակայն քիչ անց պարզվել էր, որ երիտասարդը լավ էլ գաղտնիքներ ունի, որոնց մասին ընկերները տեղյակ չեն: Այնպես որ հաջորդ անգամ միայնակ էր եկել ու զարմացած հարցրել.

- Բժիշկ, ախր ընկերներիս մոտ ինչո՞ւ էիք նման ինտիմ հարցեր տալիս:

Կարծես ոչ ոք ոչինչ չէր զգուշացրել…

«Նա իմ մասին ամեն ինչ գիտի»

Մի անգամ էլ 40-ամյա տղամարդ էր եկել, ու հետն էլ… մայրիկին բերել: Սեքսապաթոլոգն ավանդական հարցն է տվել.

- Միգուցե մայրիկը մեզ մենա՞կ թողնի: Ինտիմ բնույթի հարցեր կարող են ծագել:

- Չէ, ի՞նչ եք ասում… Մայրս տեղյակ է իմ բոլոր խնդիրներից, – պատասխանն այնքան բնական էր հնչել, կարծես դրանում զարմանալի ոչինչ չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել