• Latest news

Ինքնատիպ հետազոտություն՝ հղի կանանց մոտ հիպերտոնիայի ախտորոշման համար

2 օգոստոսի, 2014  12:59

Inform Bioscience ընկերությունը, Մայո կլինիկայի հետ համատեղ, մեզի կլինիկական հետազոտության նոր եղանակ է մշակում, որի օգնությամբ հնարավոր կլինի հղիության 26-րդ շաբաթվա ընթացքում պրեէկլամպսիա (հղի կնոջ հիպերտոնիա) ախտորոշել, հաղորդում է The Independent-ը:

Հետազոտությունը, ամենայն հավանականությամբ, առաջիկա 18 ամիսների ընթացքում շուկա կհանվի:

Հարկ է նշել, որ հիվանդության ախտորոշման համարժեք հետազոտություններ գոյություն չունեն: Ասել է, թե՝ բժիշկները ստիպված են պրեէկլամպսիայի առկայության մասին եզրահանգումը միայն ախտանշանների հիման վրա կատարել: Այնինչ, խոսքը չափազանց վտանգավոր խանգարման մասին է, որն ի վիճակի է ոչ միայն գաղտնի զարգանալ, այլ նաեւ՝ հղի կնոջ եւ երեխայի կյանքի համար լուրջ սպառնալիք ներկայացնել: Միջին բարդության դրսեւորմամբ այն առաջին անգամ ծննդաբերության պատրաստվող կանանց 10 տոկոսի մոտ է ախտորոշվում, իսկ ծանր ընթացք կարելի է հղիների 2 տոկոսի մոտ նկատել:

Հիվանդությունը բարձր ճնշմամբ, մեզի մեջ սպիտակուցների առկայությամբ եւ օրգանիզմում հեղուկի կուտակմամբ է բնորոշվում եւ կարող է ողբերգական հետեւանքների՝ ինսուլտի, կոմայի եւ մահվան հանգեցնել: Այն տարեկան 80 հազար կանանց եւ 500 հազար երեխաների կյանք է խլում: Բացի այդ, երեխաների մոտ ուղեղային կաթված, կուրություն, էպիլեպսիա, խլություն եւ թոքերի հիվանդություններ կարող են առաջանալ:

Նոր հետազոտությունը երիկամի բջիջներում՝ պոդոցիտներում առկա հատուկ սպիտակուցը բացահայտող բիոմարկերի օգնությամբ է իրականացվելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել