• Latest news

Ռադիացիայի գաղտնի աղբյուրների մասին

2 օգոստոսի, 2014  17:21

Ռադիացիայի մասին մտածելիս շատերը միջուկային պայթյունից հետո նկատվող սնկանման ամպ են պատկերացնում: Իրականում ռադիացիայի աղբյուր ամենուր կարելի է գտնել՝ նույնիսկ մեր մոլորակն է այն թողարկում: Բջջային հետախոսների մասին էլ չխոսենք…

Ռադիացիան կարող է մահացու հետեւանքներ ունենալ: Ինվազիվ քաղցկեղով ախտորոշված հիվանդների 10 տոկոսի պարագայում մեղավորը հենց այս երեւույթն է համարվում, հաղորդում է NewsMax Health-ը:

Նեյրովիրաբույժ եւ հանրային առողջության փորձագետ դոկտոր Ռասել Բլեյլոքի համոզմամբ, խաղաղ պայմաններում ռադիացիայի երեք հիմնական աղբյուրներ գոյություն ունեն՝ բնակության վայրի մոտ ատոմակայանի առկայություն, միջուկային ռեակտորի վթար, որի արդյունքում արտանետումներ են արձանագրվում եւ ռադոնի էմիսիա՝ մոլորակի խորքերից:

• Միջուկային ռեակտորի վթար. Ֆուկուսիմա-1 ճապոնական ատոմակայանի միջուկային ռեակտորի վթարի ազդեցությունը, փորձագետի համոզմամբ, կարող է մինչեւ Միացյալ Նահանգների արեւմտյան մերձափնյա նահանգները հասնել, որոնց բնակիչների մոտ առաջիկա տարիներին լեյկոզի եւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի առաջացման առավել բարձր հավանականություն է ակնկալվում: Բացի այդ, վերոհիշյալ վթարը կարող է նաեւ սննդի որակի վրա անդրադառնալ: Մասնավորապես, մինչեւ վարակված տարածաշրջան հասնող ձկները կարող են անթույլատրելի ծավալով ռադիացիա կլանել:  Իրենց իսկ՝ ճապոնացիների հաղորդմամբ, վթարի էպիկենտրոնից 35 կմ հետավորության վրա գտնվող ծովային տարածքներում շրջող ձկնատեսակները, որոնք հետագայում կարող են երկար տարածքներ կտել, մարդու համար թույլատրելի մակարդակից 124 անգամ բարձր ռադիացիայի են ենթարկվում:

Այդուհանդերձ, փորձագետներից շատերը պնդում են, որ նախքան ԱՄՆ մերձափնյա տարածքներ հասնելը նրանք կարող են կլանված ռադիացիայի գերակշիռ մասից ազատվել:

• Բնակության վայրի մոտ ատոմակայանի առկայություն. Հետազոտությամբ պարզվել է, որ ատոմակայանից 1-2 կմ հետավորության վրա բնակվող մարդիկ ռադիացիայի անթույլատրելի ծավալների ազդեցության են ենթարկվում: Խոսքը, մասնավորապես, երեխաների մասին է, որոնց մոտ գլխավորապես ռադիացիայով պայմանավորված միելոբլաստային լեյկոզի առաջացման հավանականությունը, անվտանգ միջավայրում բնակվողների հետ համեմատությամբ, 11 անգամ բարձր է: Ինչ վերաբերում է բոլոր տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկին, այդ ցուցանիշը եւս, միջին վիճակագրական տվյալների համեմատ, 350 տոկոսով բարձր է:

Այդուհանդերձ, քիչ չեն նաեւ հակընդդեմ պնդումները, թե վթարի բացակայության պայմաններում ատոմակայանի ազդեցությունը զրոյական է:

• Ռադոնի էմիսիա. Ռադոնը անգույն, անհոտ, ռադիոակտիվ գազ է, որը մոլորակի խորքերում կուտակված ուրանի բնական քայքայման հետեւանքով է արտազատվում եւ երկրագնդի մակերեւույթին առկա ճաքերից մթնոլորտ՝ յուրաքանչյուրիս տուն ու աշխատավայր ներթափանցելու հնարավորություն ստանում: Թեեւ ստորգետնյա ջրերին միախառնվելու հեռանկարը եւս չի բացառվում: Հետազոտությամբ պարզվել է, որ ԱՄՆ-ում 15 բնակարաններից մեկը կարող է ռադոնի անթույլատրելի մակարդակ ունենալ: Ընդ որում, թոքերի քաղցկեղի առաջացման տեսանկյունից, առավել վտանգավոր միայն սիգարետի ծուխը կարող է լինել:

Ռադիացիայի մի շարք այլ աղբյուրներ էլ կան, որոնք ի վերջո կարող են քաղցկեղի առաջացման հանգեցնել: Խոսքը, մասնավորապես, բժշկական հետազոտություններին եւ բջջային հետախոսներին է վերաբերում: Հաճախակի բնույթ կրող համակարգչային տոմոգրաֆիան, մամոգրաֆիան եւ ռենտգեն հետազոտությունները կարող են անթույլատրելի մակարդակով ռադիացիայի կուտակային կլանման պատճառ դառնալ: Հետազոտությամբ պարզվել է, որ 2006թ.-ի դրությամբ առաջարկվող բժշկական հետազոտությունների ընթացքում արտազատման ենթակա ռադիացիայի մակարդակը, գլխավորապես՝ եռաչափ սկանավորման հաշվին, 6 անգամ բարձր է եղել 1990թ-ին գրանցված տվյալներից:

Ռադիացիայի աղբյուր կարող են նաեւ բջջային հետախոսները լինել: Հայտնի է, որ որոշ դեպքում դրանք կարող են ուղեղի ուռուցքի առաջացման պատճառ դառնալ: Լուրջ խնդիր է նաեւ բջջային կապի աշտարակների եւ բնակարաններում wi-fi ցանցի առկայությունը: Իսկ երբ wi-fi-ը սկսի ամբողջ քաղաքներ ծածկել, ռադիացիայի ազդեցությունից խուսափելու հնարավորություն ոչ ոք այլեւս չի ունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել