• Latest news

Կանաչ խոտից ստացված կաթը օրգանականից էլ լա՞վն է

2 օգոստոսի, 2014  23:42

Կարծես թե՝ օրգանական կաթի դարաշրջանն էլ իր ավարտին է մոտենում: Սեփական առողջությամբ մտահոգված սպառողներն աստիճանաբար նախընտրում են կանաչ խոտից ստացված կաթ գնել:

Ի տարբերություն օրգանական կաթի, որ գլխավորապես եգիպտացորենով եւ սոյայով սնվող կովից է ստացվում, «կանաչ խոտի կաթը» բավականին բարձր գին ունի, հաղորդում է NewsMax Health-ը: Չէ՞ որ բացառապես արոտավայրերում սնվող կովից է կթվում:

Մասնավորապես, ամերիկյան ֆերմերների Organic Valley կոոպերատիվ ընկերության կողմից թողարկվող նոր՝ «Grassmilk» ապրանքանիշը անմշակ սննդամթերքի շուկայի ամենահաջողակ հայտնություններից մեկն է համարվում:

Թեթեւ պաստերիզացում անցած «Grassmilk»-ի մակերեսն ամբողջությամբ սերով է պատված: 1,9 լ տարողությամբ տուփի արժեքը ներկայումս մոտավորապես 6 ԱՄՆ դոլար է կազմում, ինչը գրեթե մեկ դոլարով բարձր է համարժեք ծավալի օրգանական կաթից եւ ավելի քան կրկնակի բարձր՝ սովորական համարժեքից:

«Grassmilk»-ին նախապատվություն տվող սպառողների մեծ մասը «ներքուստ է զգում, որ կանաչ խոտից ստացված կաթն առավել օգտակար է»: Թեեւ դրա համար բավականաչափ գիտական հիմքեր էլ կան: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ արոտավայրերում սնվող կովից ստացված կաթի բաղադրության մեջ առողջարար օմեգա-3 ճարպաթթուների ավելի մեծ ծավալ կարելի է գտնել:

Այդուհանդերձ, կանաչ խոտից ստացված կաթը դեռեւս շուկայի աննշան հատվածն է զբաղեցնում: Թեեւ, հաշվի առնելով սպառողների տրամադրության տենդենցերը, մասնավորապես՝ սննդամթերքի՝ նվազագույն բաղադրիչներով աչքի ընկնող տեսակների նկատմամբ նախապատվությունը, կարելի է վստահանար ասել, որ «Grassmilk»-ին շուկայի լուրջ ընդլայնում է սպասվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել