• Latest news

«Թեժ գծի» ստացած բողոքի հիման վրա աշխատանքից ազատվել են բժիշկը եւ բուժքույրը

2 օգոստոսի, 2014  18:02

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը բողոք էր ստացել, որ մայրաքաղաքի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկում 1 տարեկան 4 ամսական փոքրիկին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկի կողմից ծնողի նկատմամբ թույլ է տրվել անհարգալից վերաբերմունք` խախտելով բժշկական էթիկայի կանոնները։

Կատարվածի մասին տեղյակ է պահվել կլինիկայի ղեկավարությանը։ Դեպքի առիթով աշխատանքից ազատվել են բժիշկը և բուժքույրը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, հուլիսի 21-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 275 հեռախոսազանգ, որից`

•             տեղեկատվական բնույթի` 131, որից 18-ը պատահար

•             0-7տ. երեխաների անվճար բ/օ` 19

•             ծննդօգնություն` 8

•             մասնագիտացված բ/օ`  16

•             առողջության առաջնային պահպանման օղակ` 11

•             դեղորայք` 16

•             ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցեր` 20

•             Օձի խայթոց` 7. կարիճի խայթոց`5

•             ԱՊՏ-2

•             Աշխաատնքի իրավահարաբերություններին առնչվող հարցեր` 1

•             Շնորհակալական`1

•             Առողջապահական սոցփաթեթի վերաբերյալ` 37

•             25.07.2013թ.ՀՀ Կառավարության թիվ 806-Ն որոշում (Զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ)` 1                                                                      

Ստացված 275 հեռախոսազանգից 7-ը եղել է բողոք, որը զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել եւ քննարկվել են, տրվել սպառիչ պատասխաններ եւ ստացել համապատասխան լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ եւ համապատասխան լուծումներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել