• Latest news

Դեպրեսիան կարելի է ասպիրինո՞վ բուժել

14 օգոստոսի, 2014  20:46

Քեմբրիջի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ամենօրյա օգտագործման դեղամիջոցների, մասնավորապես՝ ասպիրինի եւ իբուպրոֆենի օգնությամբ հնարավոր է դեպրեսիայի արդյունավետ բուժում իրականացնել, հաղորդում է Daily Mail-ը:

Մասնագետներն այն եզրահանգմանն են եղել, որ մարդու իմունային համակարգը վճռորոշ դերակատարում ունի մտավոր առողջության հարցում, այնպես որ բորբոքումները կարող են հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի աճ խթանել: Ավելին՝ նրանց համոզմամբ, հակաբորբոքային դեղամիջոցները դեպրեսիվ վիճակներն արագ, հասանելի եւ անվտանգ եղանակով հաղթահարելու ներուժ են պարունակում:

Մարդու իմունային համակարգը ջերմաչափի գործառույթ է իրականացնում եւ, որոշ դեպքերում, մշտապես բարձր ակտիվություն ապահովում՝ կարծես օրգանիզմում ցածր մակարդակով, բայց եւ անխափան գործող ինֆեկցիա կարելի է գտնել: Այդպիսի իմունային համակարգով բնորոշվող մարդիկ դեպրեսիայի եւ փսիխոզի առաջացման առավել բարձր ռիսկի են ենթարկվում: Գիտնականները նաեւ զգուշացնում են, որ առավել մեծ թվով եւ երկարատեւ ինֆեկցիաների ենթարկված երեխաների մոտ չափահաս տարիքում դեպրեսիայի եւ փսիխոզի նկատմամբ հակում կարող է զարգանալ: Երեւույթի պատճառն այն է, որ, ի պատասխան ինֆեկցիայի, արյունը մեծ ծավալներով, բորբոքման մարկեր համարվող IL-6 սպիտակուցներ է ստանում, որոնց հետքերը երկար ժամանակ շարունակում են առկա մնալ եւ մի շարք ֆիզիկական եւ հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի աճ խթանել:

Այդուհանդերձ, գիտնականների խոսքով, դեռեւս վաղ է ինֆեկցիաների եւ դեպրեսիայի առաջացման միջեւ ուղիղ՝ պատճառահետեւանքային կապի առկայության մասին պնդել, քանի որ դրա համար հետագա հետազոտությունների կարիք է զգացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել