• Latest news

Ինչպե՞ս է Էբոլան իմունային համակարգը կաթվածահար վիճակի հասցնում

16 օգոստոսի, 2014  10:54

Էբոլա վիրուսի մահաբերության բարձր մակարդակը՝ 90 տոկոս, նրա կազմի մեջ մտնող հատուկ սպիտակուցի ազդեցությամբ է ի հայտ գալիս: Հետազոտությամբ պարզվել է, որ VP24 անունը ստացած սպիտակուցը իմունային համակարգի աշխատանքը կաթվածահար անելու, բջիջների հակավիրուսային պաշտպանության գործառույթները խափանելու հատկությամբ է աչքի ընկնում, հաղորդում է Medical Daily-ն: 

Փորձագետների համոզմամբ, վերը հիշատակված բացահայտման շնորհիվ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջին մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 1000 մարդու օրգանիզմ անցած վիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի միջոցներ գտնել: «Մենք վաղուց գիտեինք, որ Էբոլան իմունային համակարգի մաս կազմող միացություններից մեկի՝ ինտերֆերոնի աշխատանքը խոչընդոտելու ներուժ ունի, սակայն մինչ այժմ պարզ չէր, թե ինչպես է այդ ազդեցությունն իրականացվում», -  նշել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Վաշինգտոնի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գիտաշխատող դոկտոր Գայա Ամարասինգը՝ հավելելով, որ այսուհետ նոր դեղամիջոցների մշակման փայլուն հեռանկարներ են բացվում:

Բժիշկների գնահատմամբ, Էբոլան փորձառու սպառազինությամբ եւ թիրախային առաքելությամբ է աչքի ընկնում: Բանն այն է, որ ինտերֆերոնը պահակին հատուկ գործառույթներ է իրականացնում եւ այս կամ այն մանրէի կամ վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցման պարագայում կարող է անմիջապես համապատասխան հաղորդագրություն ուղարկել իմունային համակարգի բջջի կորիզում կոդավորված ԴՆԹ-ի ուղղությամբ, որից անմիջապես հետո վերջինս իմունային արձագանք խթանող սպիտակուցների արտազատման պատվեր է իջեցնում: 

Սովորաբար ինտերֆերոնի եւ բջջի միջեւ կապն այսպես կոչված «շտապ օգնության նրբանցքներով» է իրականացվում: Բավական է ուղարկված գենետիկ հաղորդագրությունը տեղ հասնի՝ ԴՆԹ-ն անմիջապես անհրաժեշտ սպիտակուցների արտադրություն է մեկնարկում: Սակայն VP24-ն այնքան խելացի է, որ կարող է հիշյալ ընթացակարգի արգելափակում իրականացնել եւ արդյունքում անպաշտպան մնացած մարդուն գերեզման հասցնել:

Հուսադրողն այն է, որ եթե գիտնականներին հաջողվի VP24-ի զինաթափման միջոց գտնել, մարդու օրգանիզմը վիրուսի դեմ պայքար մղելու հնարավորություն կստանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել