• Latest news

Ամերիկացի վիրուսաբանները թռչնագրիպի վիրուսի նմուշներ են «կորցրել»

16 օգոստոսի, 2014  19:08

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի աշխատակիցներից մեկը պատահաբար երկրի գյուղատնտեսության նախարարությանը կից գործող լաբորատորիաներից մեկում պահվող հավի ճտերի համար պատրաստված պատվաստանյութին թռչնագրիպի վիրուսի շտամ է ավելացրել: Այնուհետեւ «մահացու կոկտեյլը» կենտրոնից հիշյալ լաբորատորիա է ուղարկվել, որտեղ էլ ներարկում ստացած բոլոր թռչունները կարճ ժամանակ անց սատկել են, հաղորդում է CBSNews-ը:

Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները միայն լաբորատորիայում իրականացված ներքին հետաքննության արդյունքում՝ պատվաստանյութի մեջ մահացու բաղադրիչի հայտնաբերումից հետո են պարզվել: Տեղեկությունների համաձայն, վիրուսը մարդու չի անցել, իսկ հարուցիչի աղբյուրն անմիջապես վերացվել է, սակայն հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքում տարատեսակ վիրուսների հետ աշխատանքը կարգավորող անվտանգության կանոնների պարբերական խախտման վերաբերյալ ապացույցներ են ստացվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել