• Latest news

Աբու-Դաբիում Էբոլա վիրուսի վարակակիր լինելու մեջ կասկածվող կին է մահացել

18 օգոստոսի, 2014  17:07

Հուլիսի 17-ին Աբու-Դաբիի օդանավակայանի տարանցիկ գոտում Նիգերիայից մետաստատիկ քաղցկեղի բուժման նպատակով Հնդկաստան մեկնող կին է մահացել: ՌԻԱ-Նովոստի գործակալության հաղորդմամբ, նրա մոտ Էբոլա հեմոռագիկ տենդին հատուկ ախտանշաններ են հայտնաբերվել: 

Քաղաքի առողջապահական վարչության տվյալներով, այն բանից հետո, երբ օդանավակայանի բժշկական բրիգադը պարզել է, որ կնոջ մոտ ի հայտ եկած ախտանշանները Էբոլա հեմոռագիկն տենդն են հիշեցնում, ինքնաթիռում նրա հարեւանությամբ նստած ամուսինը եւ 5 բուժաշխատողներ մեկուսացվել են եւ ներկայումս խիստ վերահսկողության տակ են գտնվում: Ներկայիս դրությամբ նրանց մոտ վարակի առկայության մասին վկայող ախտանշաններ դեռեւս չեն հայտնաբերվել: Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունից հավաստիացրել են, որ չվերթի մյուս ուղեորների կյանքին վտանգ չի սպառնում: 

Էբոլա հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է, որը վարակված մարդու արյան եւ օրգանիզմից արտանետվող հեղուկ զանգվածների, ինչպես նաեւ դրանցով ախտահարված իրերի հետ անմիջական շփման արդյունքում է տարածվում: Տենդի դեմ որեւէ հատուկ բուժամիջոց կամ պատվաստանյութ դեռեւս չի մշակվել: Համաձայն վերջին տվյալների, մահացու վիրուսով վարակման դեպքերի թիվը 2100-ի է հասել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել