• Latest news

ԱՀԿ-ն Էբոլա վիրուսով վարակված երկրից հեռացող անձանց բուժզննում է պահանջել

19 օգոստոսի, 2014  10:52

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պահանջել է, որ այն երկրների սահմանային անցակետերում, որտեղ Էբոլա հեմոռագիկ տենդի բռնկում է նկատվում, արտասահման մեկնողների համար պարտադիր բուժզննում իրականացվի: Բացի այդ, կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ հիվանդության ախտանշաններ ունեցող կամ վարարակակիր անձանց հետ անմիջական շփում ունեցած մարդիկ չպետք է իրենց երկիրը լքեն, եթե միայն խոսքը հատուկ բժշկական տարհանման մասին չի գնում, հաղորդում է FoxNews-ը: 

Ինչ վերաբերում է այն երկրներին, որտեղ ներկա դրությամբ հիվանդությամբ վարակման դեպքեր չեն գրանցվել, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամեն հնարավորը անել՝ մարդու՝ վարակված լինելու փաստի արագ արձանագրման եւ, անհրաժեշտության դեպքում, մեկուսացման համար: Միեւնույն ժամանակ համաշխարհային կազմակերպությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռում Էբոլայով վարակման վտանգը «չափազանց փոքր» է, քանի որ, ի տարբերություն գրիպի եւ տուբերկուլյոզի, որոնք օդակաթիլային ճանապարհով են փոխանցվում, հեմոռագիկ տենդ հրահրող վիրուսը միայն վարակակիր մարդու օրգանիզմից արտանետված հեղուկ զանգվածների հետ անմիջական շփման արդյունքում է տարածվում:

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս նաեւ միջազգային ուղեւորությունների եւ առեւտրի ոլորտում որեւէ սահմանափակում մտցնել: Կազմակերպության գնահատմամբ, Էբոլայով վարակված երկրներին չհարող պետությունների պարագայում, ավելորդ է նաեւ բոլոր ուղեւորների բուժզննում եւ որեւէ այլ սահմանափակումներ ենթադրող միջոցառումների իրականացումը:

Այդուհանդերձ, հիշյալ հայտարարությունից մեկ օր անց՝ օգոստոսի 19-ին Քենիայում ուժի մեջ է մտել ավելի վաղ ընդունված միջոցառումների ցանկը, որը, մասնավորապես, Գվինեայի, Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի քաղաքացիների համար երկրի տարածք մուտքի արգելք է ենթադրում: Kenya Airways ավիաընկերությունը եւս Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի ուղղությամբ բոլոր չվերթների դադարեցման մասին է հայտարարել, որը կրկին այսօր՝ օգոստոսի 19-ից է ուժի մեջ մտնում: Ավելի վաղ British Airways ավիաընկերությունը Սիերա-Լեոնեի եւ Լիբերիայի, իսկ Emirates Airline-ը՝ Գվինեայի ուղղությամբ թռիչքների իրականացումից էր հրաժարվել: Բացի այդ, Կորեայի հանրապետության գլխավոր ավիափոխադրողներից մեկը՝ Korean Air-ը Սեուլ-Նայրոբի ավիաչվերթի սպասարկումից է ժամանակավորապես հրաժարվել:

ԱՀԿ-ից ուղեւորությունների եւ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ձեւավորման մասին են հայտարարել, որը, Էբոլայի՝ վերջին գրեթե 40 տարիներին ամենախոշոր բռնկման վտանգավորությունը հաշվի առնելով, իրադրության դիտարկում եւ իրականացված աշխատանքների արդյունքների մասին ավիափոխադրողներին, տուրիստական ոլորտում ներգրավված կազմակերպություններին, ինչպես նաեւ ճանապարհորդներին տեղեկացում է ապահովելու:

ԱՀԿ-ի տվյալներով, 2013թ-ի դեկտերբեր ամսից ի վեր, Էբոլա վիրուսը 1145 մարդու կյանք է խլել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 2127 է կազմել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է