• Latest news

Խոլեստերինի դեմ մշակված դեղամիջոցը ինսուլտի եւ սրտի կաթվածի առաջացումը կկանխի

19 օգոստոսի, 2014  15:53

Սրտի կաթվածի կամ ինսուլտի առաջացման ռիսկային խմբում ներառված կանանց հույս պարգեւող նոր դեղամիջոց է մշակվել: Սիդնեյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված արդյունքներն այն մասին են վկայում, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը միտված նոր դեղամիջոցը, որ ֆենոֆիբրատ անունն է ստացել, կանանց պարագայում կարող է երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի սռաջացման ռիսկի նկատելի նվազեցման եւ, ի վերջո, մահվան ելքի կանխարգելման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Միացյալ Նահանգներում միայն սրտանոթային հիվանդություններից տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է մահանում: Սրտի ամերիկյան հիմնադրամը ներկայացնող փորձագետների գնահատմամբ, 2020թ.-ի դրությամբ դրանք ամբողջ աշխարհում մահացության ամենագլխավոր պատճառն են դառնալու, եթե մինչ այդ ռիսկի նվազեցմանը միտված լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն: 

«Սա հրաշալի լուր է կանանց համար: Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ նրանց պարագայում ֆենոբիբրատը սրտանոթային հիվանդություններից եւ ինսուլտից մահացության ռիսկի 30 տոկոսի չափով նվազեցման կարող է  հանգեցնել: Իսկ տղամարդկանց դեպքում ռիսկի անկման չափը կարող է 13 տոկոսի հասնել», - նշել է հետազոտության համահեղինակ, ուսումնական հաստատության սրտաբանության եւ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Տոնի Քիչը: 

Հետազոտության մասնակիցները հինգ տարի շարունակ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդ 3657 կանանց եւ 6138 տղամարդկանց առողջական վիճակի ուսումնասիրություններ են իրականացրել՝ սրտանոթային հիվանդություններից եւ ինսուլտից մահացության ռիսկի գնահատման նպատակով: Խոսքը, մասնավորապես, լիպոպրոտեիններին եւ տրիգլիցերիդներին է վերաբերում, որոնք արյան մեջ հավաքված ճարպը շրջանառելու եւ սրտի կաթվածի ու ինսուլտի առաջացման աճ խթանելու հատկություն ունեն: Ըստ էության, որքան բարձր է արյան ճնշումը, խոլեստերինի բաղադրությունը եւ շաքարախտի դրսեւորումը, այնքան սրտի կաթվածի եւ ինսուլտի առաջացման առավել մեծ վտանգ է սպառնում:

Ֆենիֆիբրատը տրիգլիցերիդները եւ ցածր խտության լիպոպրոտեինները՝ վատ խոլեստերինը քայքայող էնզիմների աշխատանքը, միաժամանակ նաեւ՝ բարձր խտության լիպոպրոտեինների կամ լավ խոլեստերինի բաղադրությունը խթանելու հատկություն ունի: Հիշյալ տեսանկունից հատկանշական է այն, որ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդու մոտ ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակ կարելի է նկատել, որոնցից ընդամենը 50 տոկոսն է բուժում ստանում:

«Կանանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակը գրեթե երեք անգամ բարձր է՝ կրծքագեղձի քացկեղի արդյունքում մահացածների թվի համեմատ: Բացի այդ, դրանց ախտանշանները կանանց մոտ երբեմն խիստ քողարկված են ի հայտ գալիս. հատկապես շաքարախտով հիվանդների մոտ սրտի կաթվածի մասին վկայող տիպիկ ախտանշաններ, մասնավորապես՝ կրծքավանդակի ցավ չի նկատվում: Համեմատաբար խոսուն ախտանշաններից են շնչարգելությունը, առատ քրտնարտադրությունը, սրտխառնոցը, ուժասպառությունը եւ ցավը՝ բազկի շրջանում», - նշել է հետազոտության հեղինակ Մայքլ դ'էդմենը:

Ստորեւ մի շարք խորհուրդներ ենք ներկայացնում՝ սրտի կաթվածի եւ ինսուլտի առաջացման ռիսկը նվազեցնելու համար.

1. Օրական կես ժամ ֆիզիկական վարժություններին տրամադրելով՝ կարող եք սրտի կաթվածի եւ ինսուլտի առաջացման ռիսկի 30-50 տոկոսի չափով նվազեցման հասնել  

2. Հավելյակ քաշի կամ ճարպակալման առկայության դեպքում քաշի կորստի նշաձողեր սահմանեք. նույնիսկ 5-10 տոկոսից ազատվելու պարագայում կարող եք խոլեստերինի եւ արյան ճնշման մակարդակի նկատելի նվազեցման հասնել

3. Մրգերից, բանջարեղենից, սննդամթերքի անմշակ տեսակներից եւ ձկնեղենից բաղկացած առողջ սննդակարգի հետեւեք. այն սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը 24 տոկոսով նվազեցնելու ներուժ ունի:

4. Մի ծխեք. ծխախոտը կարող է սրտի կաթվածի եւ ինսուլտի առաջացման ռիսկի կտրուկ աճի հանգեցնել 

5. Նշանակված դեղամիջոցներն ընդունեք. տարեկան ավելի քան 130 հազար ամերիկացիներ նշանակված դեղամիջոցները չընդունելու արդյունքում են մահանում: Ընդ որում, պատճառը կարող է դրանց արժեքը, կողմնակի ազդեցությունները կամ մոռացկոտությունը լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել