• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվեն հղի հանայք

24 օգոստոսի, 2014  16:52

Գաղտնիք չէ, որ հղի կանայք հավելյալ սնուցման կարիք ունեն: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, թե հարկավոր է կրկնակի ծավալով սնունդ ընդունել: Հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակի ընթացքում օրական անհրաժեշտ հավելյալ սնուցիչների էներգետիկական արժեքը շուրջ 300 կալորիա է կազմում, հաղորդում է Medical Observer-ը:

Այդուհանդերձ, յուրաքանչյուր հղի կնոջ մոտ, սնուցիչների բաղադրության տեսանկյունից, տարբեր պահանջմունքներ կարող են ի հայտ գալ: Այնպես որ, ցանկալի է բժշկի կամ դիետոլոգի հետ խորհրդակցել՝ ձեր կարիքներին անհրաժեշտ սննդակարգի լավագույն պլանն ընտրելու համար:

Ստորեւ մի շարք սնուցիչներ ենք ներկայացնում, որոնք առավել կարեւորություն ունեն հղի կանանց համար: Դրանց պարունակությամբ աչքի ընկնող սննդամթերքի որեւէ տեսակի սպառման չափաբաժնի մի փոքր ավելացում նախաձեռնելով՝ կարող եք հղիությամբ պայմանավորված հավելյալ կարիքների բավարարման հասնել:

Նախ՝ կալորիաների մասին. Ինչպես արդեն նշվել է, հղի կանայք հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակի ընթացքում օրական 300 կալորիայով բարձր էներգետիկական արժեք ունեցող սննդամթերքի կարիք են զգում: Հիշյալ պակասը կարող եք մեկ բաժակ յոգուրտի (110 կալորիա), մեկ շերտ հնդկացորենի հացի (70 կալորիա), խաշած կարտոֆիլի (120 կալորիա) կամ մեկ բաժակ ցածր յուղայնության կաթի (120 կալորիա) հաշվին լրացնել: Զերծ մնացեք դատարկ կալորիաներով սննդամթերքի տեսակներից (փքաբլիթ, ֆրի, հավի թեւիկ, են), որոնք, էներգետիկական արժեք չունենալուց բացի, կարող են նաեւ առողջությանը վնաս պատճառել: 

Վիտամին E. Օրական անհրաժեշտ ծավալը՝ 12 մգ, կարող եք մեծ չափեր ունեցող մեկ ձվից ստանալ։

Վիտամին C. Օրական անհրաժեշտ ծավալը՝ 10 մգ, կես բաժակ եփված ցուկկինին կարող է տրամարդել։

Վիտամին B2. (Ռիբոֆլավին). Այս վիտամինի՝ օրական 0.6 մգ-ի չափով հավելյալ սնուցումը պտղին ի ծնե բնութագրվող, մասնավորապես՝ սրտի արատներից զերծ պահելու հրաշալի հնարավորություն է ընձեռում: Անհրաժեշտ չափաբաժինը վարսակի շիլայից կարող եք ստանալ:

Վիտամին B12. Օրական 0.2 մգ-ի չափով հավելյալ վիտամին B12 ընդունելու պարագայում երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացումը կապահովեք: Անհրաժեշտ չափաբաժինը 100 գրամ հավի մսի մեջ կարող եք գտնել:

Ֆոլաթթու. Այս վիտամինը չափազանց անհրաժեշտ է հղի կանանց համար, քանի որ պտղին ի ծնե բնութագրվող բազմաթիվ արատներից, մասնավորապես՝ երկատված ողնաշարի զարգացումից կարող է զերծ պահել: Բժիշկների շատերը խորհուրդ են տալիս նույնիսկ նախքան հղիությունը՝ մի քանի ամիսերի ընթացքում ֆոլաթթու ընդունել, ինչը վարսակի շիլայի, սպանախի, չոր լոբու, ոլոռի եւ արեւածաղի սերմերի մեջ կարելի է գտնել:

Մագնեզիում. Հղի կնոջ օրական սննդակարգը 205 մգ մագնեզիում պետք է ներառի: Միներալի հարուստ պաշարներ խնձորի, կիտրոնի, թուրինջի, եգիպտացորենի, ընդեղենի եւ մուգ կանաչ բանջարեղենների մեջ կարելի է գտնել:

Ցինկ. Ցինկի պահանջը հղիության փուլից է կախված: Առաջին եռամսյակի ընթացքում այն օրական 5,1 գրամ է կազմում, երկրորդ եռամսյակին՝ 6,6 գրամ, իսկ երրորդին՝ 9,6 գրամ: Միներալի հավելյալ պաշար կարելի է խոզի չալաղաջից, դդմի սերմերից եւ ձվից ստանալ:

Սելեն. Հղիության ընթացքում այս միներալը քառապատկման կարիք է զգում: Թյունոսը, լոլիկը եւ բրոկոլին սելենի մեծ պաշարներ ունեն:

Կալցիում. Եթե այս միներալի նկատմամբ կարիքների սննդակարգի միջոցով չբավարարեք, օրգանիզմը կսկսի ձեր ոսկորներում առկա կալցիումի պաշարները սպառել: Այնպես որ, օրական հարկ է առնվազն երեք բաժին կաթնամթերքից օգտվել: Ընդ որում, մեկ բաժնի համարժեքը մեկ բաժակ կաթը կամ յոգուրտը, ինչպես նաեւ՝ 40 գրամ պաստերացված պանիրն են համարվում: Կալցիումի անհրաժեշտ պաշար կարելի է նաեւ տոֆուի եւ նարնջի հյութից, մուգ կանաչ տերեւներով աչքի ընկնող բանջարեղենի տեսակներից, բրոկոլիից, նշից, անչոուսներից եւ պահածոյացված սաղմոնից ձեռք բերել:

Երկաթ. Հղիության ընթացքում օրգանիզմում շրջանառվող արյան ծավալների աճ է նկատվում, ինչի արդյունքում առաջին, երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում օրական համապատասխանավար 27, 34 եւ 38 մգ երկաթ կլանելու կարիք է առաջանում: Այդուհանդերձ, հարկավոր է հիշել, որ բուն կլանման գործընթացը բավականին դժվար է ընթանում: Երկաթի հարուստ պաշարներ կարմիր միսը, թռչնեղենի մուգ միսը, սաղմոնը, ձուն եւ վարսակի շիլան կարող են տրամադրել:

Օմեգա-3 ճարպաթթուներ. Պտղի ուղեղի զարգացման համար նպաստավոր նշանակություն ունեցող այս ճարպաթթուները ձկնեղենի տարբեր տեսակներից, մասնավորապես՝ սաղմոնից, «թեթեւ» թյունոսից եւ սարդինաձկից կարելի է ստանալ: Սակայն հարկավոր է համոզվել, որ դրանք վստահելի եւ անվտանգ աղբյուրից են ձեռք բերվել, քանի որ փոքր քանակությամբ սնդիկ կարող են պարունակել: Նույն նկատառումներից ելնելով՝ միառժամանակ ձկան հում մսի օգտագործումից հրաժարվեք:

Ջուր. Մեծ քանակությամբ ջուր ընդունեք եւ հիշյալ վիտամիններն ու միներալները սննդային հավելումների տեսքով կլանելու գաղափարից հրաժարվեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է