• Latest news

Ինչպես բողոքարկել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը հաշմանդամության մասին

26 օգոստոսի, 2014  17:33

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում աշխատանքները հստակեցնելու, վերահսկողությունը եւ թափանցիկությունը ապահովելու համար։ Այս մասին օգոստոսի 26–ին լրագրողներին տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկա–սոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը։

Ըստ նրա, առաջին հերթին օրենսդրական փոփոխություններով հստակեցվել են ԲՍՓՀ–ների բժշկական գործառույթները, կապ է ստեղծվել առողջապահական կազմակերպությունների հետ։ Եվ ամենկարեւորը, ըստ նախարարության ներկայացուցչի, անձին բազմաստիճան բողոքարկման հնարավորություն է տրվել։

Այսպիսով, եթե ԲՍՓՀ–ն անձին մերժել է հաշմանդամություն տրամադրելու կամ կարգը փոխելու հարցում, ապա նա

  1. երկու ամսվա ընթացքում կարող է դիմում ներկայացնել ԲՍՓ գործակալության պետի անունով եւ նրա հանձնարարականով կրկին փորձաքննություն անցնել վերադաս մարմնում՝ վերափորձաքննական բաժնում։ Եթե վերափորձաքննության որոշումն էլ նրան չի բավարարում, ապա նա
  2. մեկ ամսվա ընթացքում կարող է դիմում ներկայացնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Նախարարությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որում ընդգրկված են երեք բժիշկ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են այդ բողոքները, անձանց բժշկական փաստաթղթերը եւ որոշում կայացնում։  Եթե այս փորձագետների պատասխանը անձին եւս չի բավարարում, ապա կա բողոքարկման հաջորդ աստիճանը.
  3. Մասնավոր դիմում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին։ Առողջապահության նախարարի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանի համաձայն այս դեպքում կազմավորվում է մասնագիտական փորձագիտական խումբ, որն ուսումնասիրում է փորձաքննվող անձի գործը, տալիս է փորձագիտական եզրակացություն, որի հիման վրա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հրաման է արձակում։ Եթե այս փուլում էլ անձը իրեն բավարարող պատասխան չի ստանում, ապա կա չորրորդ հնարավորությունը.
  4. Դատական ատյան։

Մեկ այլ օրենսդրական ակտով, ըստ Ա.Սիմոնյանի, հստակեցվել են բժշկա–սոցիալական փորձաքննության չափորոշիչները, սուբյեկտիվիզմն ու կամայական մոտեցումները բացառելու համար։ Բացի այդ, նոր կետ է ընդունվել, համաձայն որի, երկու կամ  չորս տարի մշտադիտարկման արդյունքում որոշ ախտաբանական վիճակների դեպքում անձանց հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, կամ երեխաներինը՝ մինչեւ 18 տարեկան։ Մշակվել է նաեւ մեթոդական ուղեցույց «Հաշմանդամության հաճախակի բերող հիվանդությունների եւ ախտաբանական վիճակների վերաբերյալ», որպեսզի ԲՍՓՀ–ները միատեսակ մոտեցում ցուցաբերեն։

Մեկնաբանելով այն պնդումը, որ նույն ախտորոշմամբ մարդկանց կարող են հաշմանդամության տարբեր կարգեր շնորհվել, Ա. Սիմոնյանը պարզաբանեց, որ «գործող օրենսդրական ակտով անձը հաշմանդամ է ճանաչվում, եթե ունի հիվանդություն, վնասվածք, խեղում, որոնց համապատասխան բուժումներից, վերականգնողական միջոցառումներից հետո մնացել է օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարում, որն էլ հանգեցնում է կենսագործունեության որեւէ տեսակի, որեւէ աստիճանի սահմանափակման։ Այսինքն, միայն ախտաբանական վիճակը բավարար չէ անձի հաշմանդամ ճանաչվելու համար։ Այս երեք բաղադրիչները պետք է միասին գործեն», – ասաց նա, հավելելով որ հենց այդ պատճառով նույն հիվանդության պայմաններում, մեկը կարող է հաշմանդամ ճանաչվել, իսկ մյուսը՝ ոչ, կամ հիվանդները կարող են հաշմանդամության տարբեր կարգեր ունենալ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է