• Latest news

Ինչպես վազքի օգնությամբ մի քանի ավելորդ կիլոգրամից ազատվել

3 սեպտեմբերի, 2014  22:58

Ցանկանում եք մի քանի ավելորդ կիլոգրամի՞ց ազատվել: NEWS.am Medicine-ը խորհուրդ է տալիս խիստ դիետաների եւ այլ տարածված միջոցների փոխարեն ընդամենը վազքով զբաղվել: Վազքը ոչ միայն կարող է նիհարելու հարցում օգնել, այլեւ բավականին օգտակար է՝ ընդհանուր առողջության համար. այն դրական է ազդում շնչառական եւ սիրտ-անոթային համակարգերի ու իմունիտետի վրա, ինչպես նաեւ մարդուն առավել հանգիստ ու հավասարակշիռ  դարձնում:

Այսպիսով, ինչպե՞ս է պետք վազել՝ ավելորդ քաշից ազատվելու համար:

1. Օրեցօր մեծացրեք վազքի կիլոմետրաժը: Դա կօգնի Ձեզ վազքի ընքացքում կալորիաներ այրել եւ ոչ միայն նիհարել, այլեւ ուժ ու դիմացկունություն ձեռք բերել:

2. Հաճախակի փոխեք վազքի արագությունը: Մի քանի րոպե դանդաղ վազեք, հետո՝ մի քանի րոպե՝ մաքսիմալ արագ: Նման կերպով մարզվելը նյութափոխանակության արագացմանը եւ, բնականաբար, ավելի արագ նիհարելուն կնպաստի:

3. Հաճույքով վազեք: Իհարկե, վազքը բավականին դժվար եւ երբեմն էլ ծայրահեղ ձանձրալի զբաղմունք է, բայց արդյունքների հասնելու համար հարկավոր է դրանից էլ հաճույք ստանալ: Դրական դրամադրվեք, վազելիս շուրջը նայեք, հաճելի երաժշտություն լսեք… մի խոսքով, արեք ամեն ինչ՝ գործընթացն առավել հաճելի դարձնելու համար:

4. Սննդակարգը վերանայեք: Նույնիսկ եթե ամեն օր վազքով եք զբաղվում, դա դեռ չի նշանակում, որ կարող եք սխալ եւ անկարգ սնվել, քանի որ վազքի ընթացքում ծախսված կալորիաները կարող են հեշտությամբ վերականգնվեկ, եթե սնվեք ավելի շատ, քան անհրաժեշտ է, կամ չափից ավելի բարձր կալորիականությամբ սնունդ օգտագործեք: Աշխատեք հրաժարվել ֆասթ-ֆուդից եւ առողջարար սնունդ օգտագործել:

5. Սննդակարգում կանաչեղեն ներառեք: Կանաչեղենը շատ օգտակար է առողջության համար, իսկ վազքի ընթացքում այն օգնում է ավելի դիմացկուն եւ էներգիայով լի լինել:

Հիշեցնենք, որ որոշ մասնագետներ խորհուրդ չեն տալիս առավոտյան վազել, քանի որ այդ ժամերին սիրտը դեռ պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության եւ կարող է խնդիրներ ձեռք բերել:

Հիշեցնենք նաեւ, որ եթե որեւէ առողջական խնդիր ունեք, նախքան վազքով զբաղվելը հարկավոր է անպայման բուժող մասնագետի հետ խորհրդակցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել