• Latest news

WEF: Հայաստանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների ամենափոքր բաժինն ունի

3 սեպտեմբերի, 2014  17:47

Հայաստանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության ցածր մակարդակի տեսանկյունից, ամենաբարգավաճ երկիրն է աշխարհում: Այս մասին համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված՝ 2014-15թթ.-ին վերագրվող 144 երկրների գլոբալ մրցունակության վարկանիշային զեկույցի շրջանակում է նշվում, որի՝ Հայաստանին անդրադարձող բաժինը Մանուկ Հերգնյանի ղեկավարությամբ գործող «Տնտեսություն եւ արժեքներ» վերլուծական կենտրոնն է պատրաստել:

Ազգային վիճակագրական տվյալների վրա հիմնված հետազոտության մեջ նշվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների բաժինը՝ Հայաստանի չափահաս բնակչության շրջանում, ընդամենը 0,2 տոկոս է կազմում:

Նշենք, որ նախորդ վարկանիշային զեկույցի շրջանակում Հայաստանը նաեւ մալարիայի տարածվածության ցածր մակարդակով էր առաջին հորիզոնականը զբաղեցրել. հիվանդությունը, որպես այդպիսին, գոյություն չունի հանրապետությունում (խորհրդային տարիներին է վերացվել): Այս տարի մալարիայի մասով ցուցանիշները զեկույցում չեն ներառվել: 

Տուբերկուլյոզի տարածվածության ցածր մակարդակի առումով Հայաստանը 74-րդն է աշխարհում (միջինը՝ 100 հազարից 52 վարակման դեպք):

Իսկ ահա կյանքի միջին տեւողության ցուցանիշով (74,4 տարեկան) մեր երկիրը վարկանիշային ցանկի 67-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել