• Latest news

Պորտալարային արյան հանրային բիոբանկ՝ Հայաստանու՞մ

3 սեպտեմբերի, 2014  19:52

Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ պորտալարային արյունից անջատված ցողունային բջիջների մասնավոր բիոբանկ է գործում։ Շատ լավ կլիներ, եթե դրա հետ մեկտեղ նաեւ հանրային բիոբանկ ունենայինք, կարծում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա պատմել է այն մասին, թե ինչ է պորտալարային արյան հանրային բիոբանկը եւ ինչու է Հայաստանում այդպիսի բանկ ստեղծումը ցանկալի գնահատվում։

Ինչպես մեր նախորդ նյութերից մեկում էինք հաղորդել, նորածնի պորտալարային արյունը կարեւոր է պահպանել, քանի որ տարիներ անց դրա մեջ առկա ցողունային բջիջները կարող են տարատեսակ հիվանդություններից բուժման հնարավորություն ընձեռել։ Այսօր Հայաստանում արդեն հնարավոր է ցողունային բջիջները պորտալարային արյունից անջատել եւ, ծառայության դիմաց որոշակի գումար վճարելով, մասնավոր բիոբանկում պահպանության հանձնել։ Տարիներ անց բջիջները տերը կարող է ստանալ դրանք՝ առաջին իսկ պահանջի դեպքում եւ ըստ հայեցողության օգտագործել։

Հանրային բիոբանկը այլ կերպ է գործում։ Այնտեղ կարող են շատ եւ շատ երեխաների պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջներ պահպանվել, որոնց հավաքագրումն ու պահպանումը պետության կողմից է ֆինանսավորվում կամ համաֆինանսավորվում։ Այս պարագայում ստացված ցողունային բջիջները ոչ թե նորածնին եւ նրա ծնողերին, այլ՝ հանրությանն են պատկանում.  հետագայում դրանք կարող են ստանալ եւ օգտագործել այն մարդիկ, որոնք ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեն։ 

Սա, իհարկե, հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդին հաջողվի բիոբանկում գենետիկորեն համատեղելի դոնորի բջիջներ գտնել։ Իհարկե, այդպիսի բջիջներ գտնելու հավանականությունը կաճի, եթե հնարավորինս շատ երեխաների պորտալարային արյուն պահպանվի։ Ամեն տարի Հայաստանում մոտ 30 000 երեխա է ծնվում, եւ եթե հնարավոր լինի գոնե յուրաքանչյուր երրորդի պորտալարային արյունը հավաքագրել եւ պահպանել, տարիներ անց բիոբանկը բավականին մեծ բազա կունենա։

Հիշեցնենք, որ ցողունային բջիջներն այսօր բավական արդյունավետորեն օգտագործվում են մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի տեսակների բուժման մեջ, եւ, չնայած որ ուղղությունը դեռեւս նորույթ է հանդիսանում՝ բժշկության համար, այն արագորեն զարգանում է, եւ տարիներ անց ցեղունային բջիջների հանրային բիոբանկը կարող է հարյուրավոր հայերի կյանք փրկել։

Սևակ Ավագյանը հույս ունի, որ ՀՀ առողջապահության նոր նախարարը ուշադրություն կդարձնի այս խոստումնալից ոլորտին եւ կնպաստի դրա զարգացմանը Հայաստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է