• Latest news

Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2400-ի է հասել

12 սեպտեմբերի, 2014  17:54

Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը շարունակական աճ է գրանցում եւ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենի հաղորդմամբ, ներկայումս 2400-ի նշաձողն է հատել:

«Սեպտեմբերի 12-ի դրությամբ ավելի քան 2400 զոհվածների մասին տեղեկություններ են ստացվել, իսկ Էբոլա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4784-ի է հասել», - Reuters գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, վիրուսը շարունակում է շեշտակի տեմպերով Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում տարածվել:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ի դրությամբ կազմակերպությունը մահացու վտանգավոր հիվանդությունից 2296 զոհվածների եւ դրա առաջացումը հրահրող վիրուսով 4293 վարակվածների մասին տեղեկություններ էր ստացել: Հեմոռագիկ տենդից առավելապես Լիբերիայի բնակիչներն են տուժել:

ԱՀԿ կանխատեսումներով, առաջիկա ամիսներին վարակվածների թիվը կարող է 20 հազարի հասնել:

Վիրուսի մահացության մակարդակը 53 տոկոս է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել