• Latest news

Կինը 24 տարի առանց ուղեղիկի է ապրել

12 սեպտեմբերի, 2014  19:32

Չինաստանի բնակչուհիներից մեկը 24 տարեկան հասակում «ուղեղիկի ագենեզ» ախտորոշումն է ստացել, ինչը նշանակում է, որ հետազոտությամբ նրա մոտ գլխուղեղի ծավալի շուրջ 10 տոկոսը զբաղեցնող եւ օրգանում առկա նեյրոնների շուրջ 50 տոկոսը պարունակող ուղեղիկ չի հայտնաբերվել: Ընդ որում, կինը ողջ կյանքի ընթացքում մոտորային եւ կոգնիտիվ գործառույթների հետ կապված որեւէ նշանակալի խնդիր չի ունեցել, ինչը գլխուղեղի ադապտացիոն կարողությունների մասին է վկայում: Brain ամսագրում նկարագրություն գտած դեպքն առաջին անգամ է, որպես կենդանության օրոք արձանագրված նմանատիպ ախտաբանություն, գիտական գրականությամբ փաստագրվում: Նախորդ ինը դեպքերում, IFL Science-ի հաղորդմամբ, հիվանդների կյանքի տեւողությունն անհամեմատ կարճ է եղել, եւ ուղեղիկի բացակայությունը միայն դիահերձման ընթացքում է բացահայտվել:

Երիտասարդ կինը Շենդուն նահանգում գործող բուժհաստատություններից մեկի օգնությանն է դիմել՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ի հայտ եկած գլխապտույտի եւ սրտխառնոցի պատճառը պարզելու համար: Ընդ որում, հիվանդի մոտ ոչ այնքան հասկանալի խոսք եւ քայլքի հետ կապված որոշակի խնդիրներ են նկատվել (կնոջ խոստովանմամբ, վերջին ախտանշանը ողջ կյանքում ուղեկցել է նրան): Մոր պատմելով՝ միայն չորս տարեկանում է առանց օգնության ոտքերի վրա կանգնած մնացել, յոթ տարեկանում՝ ինքնուրույն քայլել, իսկ 6-ում էլ՝ քիչ թե շատ հասկանալի խոսք դրսեւորել: Ինչ վերաբերում է դպրոցին, կինն այնտեղ երբեք չի հաճախել, բայցեւայնպես, հասցրել է նորմալ սոցիալիզացվել եւ կողմնորոշումներ ձեռք բերել: Այնուհետեւ էլ, մինչ բժիշկները շարունակում էին շարժական եւ կոգնիտիվ գործառույթների «միջին խանգարումներ» ախտորոշել, ամուսնացել է եւ դուստր ունեցել:

Իսկ ահա համակարգչային տոմոգրաֆիան կնոջ մոտ ուղեղիկի լիարժեք բացակայություն է ախտորոշել: Բացակա հյուսվածքների փոխարեն գլխուղեղի տվյալ խոռոչը ողնաշարային հեղուկով է լցված: Հրապարակման հեղինակների համոզմամբ, կնոջ մոտ երեւան եկած բոլոր խախտումները անհամեմատ ավելի թույլ դրսեւորում ունեն, քան կարելի էր ուղեղիկի նման կարեւոր օրգանի բացակայության պայմաններում ակնկալել, ինչը գլխուղեղի ճկունության եւ ադապտացիոն կարողությունների վկայությունն է հանդիսանում: Մասնագետների ենթադրությամբ, ուղեղիկի գործառույթները նրա մոտ մասամբ ուղեղի այլ հատվածների միջեւ են վերաբաշխվել:

Ուղեղիկը շարժումների կոորդինացիայի, ինչպես նաեւ հավասարակշռության եւ մկանային տոնուսի կարգավորման համար է պատասխանատու: Բացի այդ, ենթադրություններ կան, որ ուղեղի հիշյալ հատվածը նաեւ մկանային հիշողության, ուսմանը եւ խոսքին առնչվող կարողությունների հետ է կապված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է