• Latest news

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին վաղ գրանցվելու ժամկետը երկարաձգվել է

10 մայիսի, 2023  16:01

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին վաղ գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 1-ը։ Համագումարին գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել համագումարի պաշտոնական www.6imca.am կայք, Գրանցում բաժնում ընտրել համապատասխան կատեգորիան և, ըստ այդմ, շարունակել գրանցման գործընթացը, ինչպես նաև ծանոթանալ գրանցման ուղեցույցին։

Վաղ գրանցման հնարավորությունը թույլ է տալիս օգտվել զեղչային մեծ առավելությունից։

2023 թվականի հուլիսի 5-8-ը տեղի ունենալիք համագումարի շրջանակում պլենար զեկույցներով հանդես կգան մեկ տասնյակից ավելի աշխարհահռչակ մասնագետներ՝ համագումարի մասնակիցներին ծանոթացնելով առողջապահական և բժշկական ոլորտների առաջադեմ փորձին և ժամանակակից մոտեցումներին։ Պլենար բանախոսների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Համագումարի գիտական ծրագիրն առաջիկայում հասանելի կլինի համագումարի պաշտոնական www.6imca.am կայքում։ Համագումարի շրջանակում տեղի կունենան նաև շուրջ 20 սատելիտային սիմպոզիումներ՝ նախորդելով կամ հաջորդելով համագումարի բուն օրերին։

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահության և կազմակերպչական կոմիտեի անդամների ողջույնի խոսքին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է