• Latest news

«Նեյրոգիտության շաբաթ» ԵՊԲՀ–ում՝ կամփոփվի Հորիզոն 2020 ՔՈԲՐԵՅՆ ծրագիրը

12 մայիսի, 2023  12:15

Մայիսի 16-19-ը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Նեյրոգիտության շաբաթը», որը կմիավորի տարբեր գիտական միջոցառումներ:

Մայիսի 16-17-ը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը կամփոփի ԵՊԲՀ Հորիզոն 2020 ՔՈԲՐԵՅՆ ծրագիրը, ինչպես նաև կանցկացնի Հ. Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովը:

Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ. https://bit.ly/41GoFNV

Մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի 29-րդ ISBS միջազգային տարեկան գիտաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի մայիսի 19-ին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում «Հոգեֆիզիոլոգիա» թեմայով սիմպոզիումի շրջանակներում:

Մանրամասները՝ https://www.stressandbehavior.com/160523-conference-page հղմամբ:

Համատեղ ծրագրերի խթանման նպատակով մայիսի 17-ին նախատեսվում է  “Networking Neurotalks” զեկուցումների շարք, որի ընթացքում Նեյրոգիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտական խմբերը կամ անհատները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Այս ծրագրում ներառվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 10-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3LfqdXW

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել