• Latest news

Նշանակվել են գլխավոր մասնագետներ ստոմատոլոգիական նեղ մասնագիտությունների գծով

29 սեպտեմբերի, 2014  16:05

ՀՀ կառավարության որոշմամբ առաջին անգամ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական եւ հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում։

«Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը»,-ասել է նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով։  

Նախարարի հրամանով գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ եւ իմպլանտոլոգ է նշանակվել Կարեն Գրիգորյանը, գլխավոր օրթոպեդ-ստոմատոլոգ` Լեւոն Գրիգորյանը, գլխավոր օրթոդոնտ` Արթուր Փափազյանը, գլխավոր մանկական ստոմատոլոգ` Հրանտ Տեր-Պողոսյանը։ Լազար Եսայանը կշարունակի իրականացնել ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգի պարտականությունները: 

Նախարարը հորդորել է միասին թիմային աշխատանք տանել` ոլորտում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրացնելու եւ լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։

Նշվել է, որ առողջապահական համակարգի մասնագիտությունների եւ նեղ մասնագիտությունների ցանկը հնարավորություն կտա հստակեցնել  թույլատրվող բժշկական մասնագիտությունների շրջանակը։ Նախարարը հրավիրված գլխավոր մասնագետներին հորդորել է նեղ մասնագետների իրավասությունների շրջանակը հստակեցնելու նպատակով մասնագիտացման անձնագրեր պատրաստել եւ սահմանել որակավորման բնութագրեր:

Այնուհետեւ քննարկվել է աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը։ Նախարարը հետաքրքրվել է, թե մինչեւ այժմ այդ ուղղությամբ ինչ հետազոտություններ են կատարվել եւ ինչպիսի մոտեցումներ կան։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է այս ուղղությամբ գնահատականներ տալ՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, նաեւ համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հանրային առողջապահության մասնագետների հետ։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է