• Latest news

Դպրոցական դասընթացների վաղ մեկնարկը վնասակար է դեռահասների առողջության համար

2 հոկտեմբերի, 2014  14:46

Դեռահասների դյուրագրգռության պատճառը կարող են ոչ միայն վարքագծային խնդիրները լինել, այլ նաեւ այն հանգամանքը, որ դպրոցական դասացուցակը երբեմն բացասական ազդեցություն է թողնում նրանց կենսաբանական ժամացույցի վրա: Եզրահանգման հեղինակը ամերիկացի գիտնականներ են: Նրանց համոզմամբ, դասընթացների վաղ մեկնարկը կարող է տրամադրության անկման, իսկ փոփոխությունը՝ առողջության եւ ուսման կարողությունների բարելավման հանգեցնել, հաղորդում է The Independent-ը:

Learning, Media and Technology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները ենթադրում են, որ սովորելու եւ օպտիմալ գործառույթներ դրսեւորելու կարողությունը փոխվում է՝ կախված կենսաբանական, եւ ոչ՝ սոցիալական ժամացույցից: Քնի եւ արթուն անցկացված ժամանակի ցիլկերը (ցիրկադային ռիթմեր) բարդ, գլխուղեղի սուպրախիազմատիկ կորիզի կողմից կարգավորվող գործընթացներ են:

Տարրական դպրոցում դասընթացների մեկնարկային ժամը եւ երեխայի կենսաբանական ժամացույցը միմյանց հետ սերտ կապի մեջ են գտնվում: Իսկ ահա դեռահասության տարիքում սոցիալական եւ կենսաբանական ժամանակի միջեւ առկա կոնֆլիկտը սրության ամենաբարձր մակարդակի հասնելու միտում ունի: Սեռահասունացման ընթացքում դեռահասները մի փոքր ավելի ուշ ժամի՝ երեկոյան ժամը 11-ից հետո քնելու կարիք են զգում: Հոդվածի հեղինակների տվյալներով, որեւէ վկայություն չկա առ այն, թե դասընթացների վաղ մեկնարկն օգտակար է երեխաների առողջության եւ առաջադիմության համար: Սակայն հակառակը հնարավոր է ապացուցել: ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում դասընթացները մի փոքր ավելի ուշ մեկնարկելու մասին որոշում է կայացվել, ինչի արդյունքում 18-19-ամյա ուսանողները առաջադիմության առավել բարձր մակարդակ են դրսեւորել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել