• Latest news

Ծխելու երկարաժամկետ ազդեցությունն իմունային համակարգի վրա. Nature

22 փետրվարի, 2024  22:12

Ծխախոտն այնքան վնասակար է օրգանիզմի համար, որ փոխում է մարդու իմունային համակարգը՝ խոցելի դարձնելով նոր հիվանդությունների և վարակների նկատմամբ նույնիսկ ծխելը թողնելուց տարիներ անց, ցույց է տվել նոր հետազոտությունը, գրում է Nature-ը։

Հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպես է ծխելը նվազեցնում մարմնի կարողությունը՝ ինչպես անմիջապես, այնպես էլ ժամանակի ընթացքում պայքարելու վարակների դեմ, ինչպես նաև կարող է մարդուն ռիսկի ենթարկել՝ բորբոքման հետ կապված քրոնիկ հիվանդությունների, ինչպես ռևմատոիդ արթրիտը և գայլախտը:

«Թողեք ծխելը որքան հնարավոր է շուտ», - նախազգուշացրել է հետազոտության համահեղինակ, Փարիզի Պաստերի ինստիտուտի հաշվողական կենսաբան, դոկտոր Վիոլեն Սեն-Անդրեն:

Գիտնականներն ուսումնասիրել են 20-ից 69 տարեկան 1000 առողջ մարդկանց խմբի արյան նմուշները: Խումբը հավասարապես բաժանված էր տղամարդկանց և կանանց միջև։ Գիտնականները ցանկանում էին տեսնել, թե ինչպես են 136 փոփոխականները, այդ թվում՝ ապրելակերպը, սոցիալ-տնտեսական խնդիրները և ուտելու սովորությունները, բացի տարիքից, սեռից և գենետիկայից, ազդում իմունային պատասխանի վրա: Նրանք արյան նմուշները ենթարկեցին սովորական մանրէների, ինչպիսիք են E. coli բակտերիաները և գրիպի վիրուսը, և չափել են իմունային պատասխանը:

Ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը և թաքնված հերպեսի վիրուսով վարակվածությունն ունեցել են ամենամեծ ազդեցությունը, ընդ որում՝ ամենամեծ փոփոխություններն առաջացրել է ծխելը: Սա գրեթե նույն ազդեցությունն է ունեցել  իմունային պատասխանի վրա, ինչ կարևոր գործոնները, ինչպիսիք են տարիքը կամ սեռը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է