• Latest news

RU486 դեղամիջոցը նվազեցնում է առավոտյան սրտի նոպայի վտանգը. BMJ

2 ապրիլի, 2024  10:28

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Բրեդֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտնաբերել են, որ RU486 դեղամիջոցը կարող է նվազեցնել առավոտյան սրտի նոպաների վտանգը, որոնք պայմանավորված են «սթրեսի հորմոն» կոչվող կորտիզոլով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում (British Medical Journal)։

Հետազոտողները նշել են, որ սրտի նոպաներն ամենից հաճախ տեղի են ունենում առավոտյան։ Դրանցից շատերը պայմանավորված են կյանքի համար վտանգավոր վիճակով, որը կոչվում է փորոքային առիթմիա։ Սրտի ռիթմի այդ խանգարումը առաջանում է  օրգանի ստորին մասերի անոմալ էլեկտրական ազդանշաններից։ Այդ խափանումները խանգարում են արյան նորմալ մատակարարմանը կենսականորեն կարեւոր օրգաններին՝ դրանով իսկ բարձրացնելով ինֆարկտի վտանգը։

Նշվել է, որ կորտիզոլի բնական «վերելքը» փորոքային առիթմիայի եւ ինֆարկտի առաջացման պատճառն է թույլ սիրտ ունեցող մարդկանց համար։ Պարզելու համար, թե ինչպես կարելի է ճնշել սրտի վտանգավոր էլեկտրական ակտիվությունը, գիտնականները մկների վրա թեստավորել են RU486 դեղամիջոցը։ Այն արդեն օգտագործվում է Քուշինգի համախտանիշի բուժման համար, որին բնորոշ է ավելորդ կորտիզոլի արտադրումն օրգանիզմում։

Արդյունքները ցույց են տվել, որ RU486-ի օգտագործումից հետո կրծողները ավելի քիչ են ունեցել առավոտյան նոպաներ, քանի որ դեղն արգելակել է սթրեսի հորմոնի ավելորդ արտադրումը։ Գիտնականներն այժմ ծրագրում են պարզել, թե կարող է արդյոք RU486-ը նույն կերպ նվազեցնել մարդկանց սրտի նոպաների վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել