• Latest news

Մսամթերքի չարաշահումը մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը. Health News

5 ապրիլի, 2024  16:21

Ժամանակակից «մսակեր սննդակարգը», որը կենտրոնանում է բացառապես մսի կամ կենդանական ծագման մթերքների օգտագործման վրա, կարող է մեծացնել քաղցկեղի, աթերոսկլերոզի և սրտի հիվանդությունների վտանգը: Այս մասին Health News-ին ասել է հավաստագրված սննդաբան, առողջ սննդի մասին գրքերի հեղինակ Մարիա Լյուսին։

Սննդաբանն ասել է, որ միսը հարուստ է սպիտակուցներով և B խմբի վիտամիններով, սննդի այս բաղադրիչները կարևոր են օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Սակայն, սննդակարգում կենդանական ծագման մթերքների գերակշռությունը, որը նախատեսված է «մսակեր դիետայի» կողմից, կարող է հանգեցնել հիպերտոնիայի:

Բանն այն է, որ մսամթերքը հաճախ պարունակում է մեծ քանակությամբ աղ և ճարպ: Նատրիումի ավելցուկը օրգանիզմում ջուր է պահում՝ մեծացնելով շրջանառվող արյան ծավալը։ Սա ավելորդ ճնշում է առաջացնում արյան անոթների պատերի վրա: Նաև միսը մշակելիս օրգանիզմում կարող են առաջանալ որոշակի վնասակար միացություններ՝ առաջադեմ գլիկացիոն վերջնական արտադրանք և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ դրանց կուտակումը կապում են բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի ռիսկի հետ։

Հագեցած կենդանական ճարպերի ավելցուկը կարող է նաև հանգեցնել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի: Այն կարողանում է աստիճանաբար նստել զարկերակների ներքին պատերին՝ ձևավորելով այսպես կոչված խոլեստերինի թիթեղներ։ Երբ նրանք հայտնվում են, անոթները նեղանում են, և նրանց պատերի առաձգականությունը նվազում է։ Այս գործընթացը կոչվում է աթերոսկլերոզ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել