• Latest news

Առաջնային անպտղություն ունեցող շահառուների տարիքային շեմը կվերանայվի՝ 36-ից բարձրանալով մինչև 40

11 ապրիլի, 2024  11:24

Այս տարվա օգոստոսից վերանայվելու է առաջնային անպտղություն ունեցող շահառուների տարիքային շեմը. 36-ից այն բարձրացնելու ենք մինչև 40: Բացի դրանից՝ երկրորդային անպտղության մասով, սահմանամերձ բնակավայրերից բացի, կընդլայնենք նաև ամբողջ հանրապետության համար: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա ևս կարևոր քայլ առաջ է, և մենք ամեն 6 ամիսը մեկ, գնահատելով ծրագրի արդյունքները՝ թե՛ ֆինանսական, թե՛ արդյունքները ծնված բալիկների, հղիությունների, այդ ուղղությամբ շարժվում ենք առաջ»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է