• Latest news

Հակադեպրեսանտի ներարկումը 4 անգամ նվազեցրել է ծանր հետծննդաբերական դեպրեսիայի հավանականությունը. BMJ

11 ապրիլի, 2024  17:03

Էսկետամին հակադեպրեսանտի ցածր չափաբաժնով մեկ ներարկումը նվազեցնում է ծանր հետծննդաբերական դեպրեսիայի հավանականությունը։ Այս մասին վկայում է BMJ ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Դեպրեսիան տարածված է հղիության եւ հետծննդաբերական շրջանում։ Այդ վիճակը վտանգավոր է կանանց եւ նրանց երեխաների համար։ Նոր հետազոտությունում գիտնականները թեստավորել են էսկետամին հակադեպրեսանտը, որը ստանում են կետամինից եւ օգտագործում անզգայացման եւ դեպրեսիայի բուժման համար։

Հետազոտությանը մասնակցել է 361 կին (միջին տարիքը՝ 32) չինական հիվանդանոցներից մեկում, 2020թ. հունիսից մինչեւ 2022թ. օգոստոս ժամանակահատվածում։ Պացիենտները էսկետամինի հակացուցումներ չեն ունեցել։ Նրանց կեսին ծննդաբերությունից անմիջապես հետո ներերակային ներարկել են հակադեպրեսանտը, իսկ կեսին՝ դատարկահաբ՝ ինքնաներշնչման էֆեկտը բացառելու համար։

Ծննդաբերությունից 42 օր անց 180 կանանցից 12-ն են (6,7 տոկոս), որոնք ստացել էին էսկետամին, լուրջ դեպրեսիվ վիճակ ունեցել դատարկահաբի խմբի 181 կանանցից 46-ի համեմատ (25,4 տոկոս)։ Տվյալները նշանակում են, որ էսկետամին ստացած յուրաքանչյուր հինգերորդ կնոջ մոտ կանխվել է մեծ դեպրեսիվ վիճակը։

Այս արդյունքները համապատասխանում են նախորդ աշխատանքին, որը հետազոտել էր կետամինի կամ էսկետամինի ազդեցությունը հետծննդաբերական դեպրեսիայի վրա։ Սակայն պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է