• Latest news

Գտնվել է օրգանիզմի վաղաժամ ծերացման նոր մարկեր. Nature

12 ապրիլի, 2024  20:25

Նագոյայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները հայտնաբերել են, որ օրգանիզմում ալդեհիդների (մետաբոլիզմի կողմնակի արդյունքների) կուտակումը ալկոհոլի չարաշահման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով վաղաժամ կենսաբանական ծերացման մարկեր է ծառայում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology ամսագրում։

Հետազոտության ընթացքում գիտնականները կիրառել են ԴՆԹ սեքվենավորման մեթոդը՝ DPC-seq անվանմամբ, ուսումնասիրելու համար կապերը ալդեհիդի կուտակման եւ ԴՆԹ վնասումների միջեւ վաղաժամ ծերացման հիվանդությունների նշաններ ունեցող պացիենտների մոտ։ Այդ հիվանդություններից է Հաթչինսոն-Գիլֆորի համախտանիշը, հազվադեպ գենետիկական հիվանդություն, որի դեպքում մաշկի եւ ներքին օրգանների տարիքային փոփոխությունները սկսվում են դեռ մանկուց։

Հետազոտողները հայտնաբերել են, որ վաղաժամ կենսաբանական ծերացումը հաճախ բնութագրվում է ալդեհիդները դուրս բերելու եւ դրանք անվտանգ նյութերի վերածելու օրգանիզմի ունակության խախտումներով։ Ալդեհիդները մետաբոլիզմի կողմնակի արդյունքն են։ Դրանք գոյանում են ալկոհոլի տրոհման եւ աղտոտված օդ շնչելու հետեւանքով։ Մեծ քանակության դեպքում ալդեհիդները թունավոր ազդեցություն են ունենում։

Գիտնականների խոսքով՝ ալդեհիդների կուտակումն առաջ է բերում ԴՆԹ որոշակի վնասումներ, որոնք էլ հանգեցնում են վաղաժամ ծերացման բջջային մակարդակով։ Հետազոտողները հուսով են, որ իրենց աշխատանքը կնպաստի արագ ծերացման դեմ նոր դեղամիջոցների ստեղծմանը։ Ենթադրվում է, որ դրանք կպարունակեն միացություններ, որոնք կբացառեն ալդեհիդների կուտակումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է