• Latest news

Երևանի համար 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է

15 ապրիլի, 2024  13:22

Երևանի հ. 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգումն ավարտին է մոտենում։ 

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տասնամյակներ շարունակ երբևէ չնորոգված բուժհաստատությունը 2022 թվականի տարեվերջից  հարկ առ հարկ նորոգվում է,  թարմացվում է գույքը, ձեռք են բերվում նոր բուժսարքավորումներ, ամրացվում է շենքի հիմքը։

2023 թվականի ծրագրով նախատեսվել և հիմնանորոգվում է առողջության 4 կենտրոն, որոնց աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, ինչպես նաև հիմնանորոգվել է շտապ բուժօգնության կայանի կենտրոնական մասնաշենքը։

Առողջության կենտրոնների արդիականացման նպատակը մրցակցային լինելն է, որպեսզի Երևանի բնակիչները բարձրակարգ բժշկական օգնություն ստանան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել