• Latest news

Ֆերնանդան Բրազիլիայից եկել է Հայաստան՝ «Նաիրի» ԲԿ–ում օնկոգինեկոլոգիա սովորելու համար

15 ապրիլի, 2024  20:56

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայությունում ավարտվում է արմատներով հայ, սակայն Բրազիլիայում ծնված և մեծացած Ֆերնանդա Թարփինյանի մեկամսյա ուսուցումը։ Ժունդիա քաղաքի բժշկական համալսարանում վեց տարի սովորելուց հետո նա որոշել է դիմել օրդինատուրա`մանկաբարձ–գինեկոլոգի մասնագիտացում ստանալու համար։ Սակայն մինչև այդ եկել է Հայաստան, Նաիրի բժշկական կենտրոնում մասնագիտական գիտելիքները զարգացնելու, փորձ ձեռք բերելու համար։ Ասում է՝ մեկ ամսում հասցրել է շատ բան սովորել։ Տպավորված է հատկապես բժիշկների պրոֆեսիոնալիզմից։

«Ինձ համար շատ հաճելի էր լինել այստեղ՝ Նաիրի բժշկական կենտրոնում։ Կառուցվածքը լավն է, կենտրոնը հագեցած է սարքավորումներով, կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք չկան Բրազիլիայի բուժհաստատություններում։ Ես բազմաթիվ վիրահատությունների եմ ներկա գտնվել։ Եղել են շատ բարդ դեպքեր։ Բրազիլիայում՝ նույնիսկ օրդինատուրայում ուսումնառության ընթացքում ես նման վիրահատությունների ականատես չէի լինի։ Այստեղ թիմը շատ լավն է և պրոֆեսիոնալ», – ասում է Ֆերնանդան։

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայությունը Հայաստանում ու ամբողջ տարածաշրջանում միակն է, որ հավաստագրվել է Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի կողմից և ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Նաև դա է հնարավորություն տալիս ծառայությանը իրականացնել վերապատրաստման դասընթացներ արտերկրի մասնագետների համար։ Ասոցիացիան ամբողջ աշխարհում ծանրակշիռ ազդեցություն ունեցող կազմակերպություն է, որը հավաստագիր հանձնելուց առաջ բժշկական կենտրոնների ծառայությունների որակը գնահատում է խիստ չափորոշիչներով։ Նաիրիի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը եվրոպական ուղեցույցների համահեղինակ է, մասնակցում է միջազգային ստանդարտների մշակմանը։

«Բժիշկ Ստեփանյանը շատ լավ մասնագետ է՝ նա անգլերենով ինձ բացատրում էր վիրահատության յուրաքանչյուր փուլը, շատ հոգատար էր իմ նկատմամբ: Նա լավագույն վիրաբույժներից է, որ ես երբևէ տեսել եմ։ Նաև հրաշալի ուսուցիչ է։ Բժշկություն սովորող շատ ուսանողներ են հետաքրքրված այս ծրագրով և ցանկանում են գալ հենց այստեղ։ Ես արդեն նրանց ասել եմ, որ սա իսկապես շատ լավ փորձառություն է», - ասում է բրազիլուհին։

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության մասնագետներն իրենց աշխատանքում առաջնորդվում են ժամանակակից ուղեցույցներով, սակայն մեծ նշանակություն են տալիս նաև անհատական մոտեցմանը։ Ֆերնանդան վստահ է՝ Նաիրի ԲԿ-ի մեկամսյա ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքները կնպաստեն Բրազիլիայում հիվանդների բուժման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է