• Latest news

Մեկ շնչի հաշվով դենսինոմետրերի թվով Հայաստանը շրջանցել է ԱՊՀ շատ երկրներին

16 հոկտեմբերի, 2014  15:22

Մեկ շնչի  հաշվով դենսինոմետրերի թվով Հայաստանը շրջանցել է ԱՊՀ շատ երկրներին: Նույնիսկ Ռուսաստանում դենսինոմետրեր կան միայն խոշոր քաղաքներում, իսկ մնացյալ բնակավայրերում, չնայած բնակչության մեծ թվին, դրանք չկան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Օստեոպորոզի ռուսական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Օլգա Լեսնյակը:

Դենսիտոմետրը թանկարժեք սարքավորում է, որի օգնությամբ կարելի է սքանավորել ոսկրերի խտությունը: Ոսկրային դենսիտոմետրիան հնարավորություն է տալիս իմանալ, արդյո՞ք օստեոպորոզի կամ այլ հիվանդության պատճառով ոսկրերից կալցիումը «չի լվացվում» եւ դրանք շատ փխրուն չեն դառնում:

Մի քանի տարի առաջ Հայաստանում ընդամենը մեկ դենսինոմետր կար: Իսկ այսօր Ջոն Բելեզիկյանի ջանքերի շնորհիվ Երեւանում արդեն 7 դենսինոմետր կա, եւս մեկը տեղադրվել է Գյումրիում: Վերջերս դենսինոմետր են տեղադրել նաեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Օլգա Լեսնյակը նաեւ նշել է, որ օստեոպորոզի հայկական եւ ռուսական ասոցիացիաները ոչ միայն չափազանց ակտիվ են գործում իրենց երկրներում, այլեւ բազմաթիվ տարիներ սերտ համագործակցում եւ համատեղ հետազոտություններ են անցկացնում, որոնք նպաստում են ճիշտ ընկալման զարգացմանն ու հիվանդության բուժմանը երկու երկրներում էլ:

«Կարծում եմ՝ այդ աշխատանքը շատ օգտակար է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար: Մեր առողջապահական համակարգերը շատ նման են, այդ պատճառով մեր երկրներում խնդիրները գրեթե միանման են: Այդ խնդիրների քննարկումը թույլ է տալիս արագորեն լուծել դրանք»,- ասել է Օլգա Լեսնյակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է