• Latest news

Նիհարելու համար պարտադիր չէ հրաժարվել կարտոֆիլից

16 հոկտեմբերի, 2014  21:38

Նիհարել կարելի է նաեւ կարտոֆիլից չհրաժարվելու դեպքում, ինչպես այդ պահանջվում է ցածր ածխաջրածնային դիետաների դեպքում: Պարզապես հարկավոր է իմանալ, թե ինչպես պետք է այն պատրաստել եւ հաշվել կալորիաները:

Ըստ The Daily Mail-ի, եթե կարտոֆիլը ճիշտ է պատրաստված, վտանգավոր չէ քաշի համար: Մասնագետներն ուսումնասիրել են կալորիականության եւ գլիկեմիկ ինդեքսի (ցույց է տալիս արյան մեջ շաքարի արձակման արագությունը) նվազման դերը սննդակարգում կարտոֆիլի ավելացման պարագայում: Հայտնի է, որ բարձր ինդեքսով մթերքները՝ ճերմակ հացը, ճերմակ բրինձը, հանգեցնում են շաքարի արագ արձակմանը եւ քաղցի զգացողության արագ առաջացմանը: Կարտոֆիլի պարագայում ամեն ինչ միանշանակ չէ:

Փորձագետները 90 գեր տղամարդկանց եւ կանանց են հավաքել, որոնց բաժանել են երեք ենթախմբի: Առաջինը նվազեցրել է կալորիականությունը, բայց բարձր ինդեքսով մթերքներ է կերել: Երկրորդ խումբը նվազեցրել է կալորիականությունը եւ ցածր ինդեքսով մթերքներով սնվել: Իսկ երրորդ խումբը սնվել է՝ ինչպես ցանկացել է: Բոլոր խմբերին բաժանել են կարտոֆիլ, առողջ բաղադրատոմսերի գիրք եւ խնդրել են շաբաթական 5-7 չափաբաժին կարտոֆիլ ուտել:

12 շաբաթ անց բոլոր խմբերի մասնակիցները գրեթե նույն չափ են նիհարել: Հատկանշական է, որ նույնիսկ երրորդ խումբը կամավոր նվազեցրել է սննդակարգի կալորիականությունը եւ քաշ է կորցրել: Ստացվում է, որ սննդակարգում ընդգրկված մթերքների ընտրանին հատուկ դեր չի խաղացել: Կարեւոր է եղել կալորիականությունը: Կարեւոր է նաեւ մթերքների մշակման մեթոդը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել