• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սարքեր` Արագածոտնի եւ Գեղարքունիքի ամբուլատորիաներին

20 հոկտեմբերի, 2014  17:21

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը նպաստելու նպատակով Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնությամբ Արագածոտնի եւ Գեղարքունիքի 23 բժշկական ամբուլատորիաներին տրամադրվեցին կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար նախատեսված բրիտանական «Breastlight» նոր սարքեր։ Ծրագրվում է առաջիկայում նման սարք տրամադրել նաեւ հանրապետության հեռավոր մարզերի բժշկական ամբուլատորիաներին:

«Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների» բժշկական կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ ինֆեկցիոն հիվանդություններն այսօր ծանր բեռ են դարձել պետությունների համար, եւ Հայաստանը դրանց դեմ պայքարի հստակ ռազմավարություն ունի:

«Այս ճանապարհին առաջին քայլը հիվանդությունը կանխարգելելը, ժամանակին հայտնաբերելն ու ախտորոշելն է: Կանխատեսվում է, որ մի քանի տարի հետո հիվանդացության աճ ենք գրանցելու, որը պայմանավորված է հենց հիվանդությունների հայտնաբերումով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը լայնածավալ սքրինինգային ծրագիր է սկսել, որի նպատակն է խթանել հիվանդությունների վաղ հայտաբերումը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լինչը նշեց, որ այս միջոցառման նպատակն է Հայաստանի մարզերում տարածել Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնության շնորհիվ ձեռք բերված բրիտանական սարքը, որն ուղղված է վաղ շրջանում կրծքի քաղցկեղի հայտնաբերմանը:

«Խիստ կարեւոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, եւ ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում եւ անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու եւ բարդացումները կանխելու համար»,- ասաց դեսպանը:

Բրիտանական սարքը հնարավորություն է տալիս նորագոյացությունը հայտնաբերել վաղ շրջանում: Սարքավորումը ցուցված է օգտագործել կլինիկական հետազոտությունների ժամանակ: Սարքն արձակում է վառ կարմիր լույս, որը թափանցելով կրծքի հյուսվածքներ` թույլ է տալիս կուրծքն ուսումնասիրել ներսից: Առողջ լինելու դեպքում անոթային ցանցը հստակ երեւում է, սակայն մութ կուտակումներն ազդանշան են, որ հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա: «Սարքով նման մթագնած հատվածներ հայտնաբերվելու դեպքում անհրաժեշտ է կնոջն ուղղորդել հետազոտության»,- պարզբանեց «Լոնդոն մեդիքլ» կենտրոնի բժշկական ներկայացուցիչ Գայանե Գալստյանը, ով արդեն երք ամիս աշխատում է այդ սարքով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է