• Latest news

Գիտնականները լաբորատոր մկների մոտ լսողության կորուստը վերականգնելու միջոց են հայտնաբերել

23 հոկտեմբերի, 2014  22:45

ԱՄՆ-ում գործող Միչիգանի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները, FoxNews-ի հաղորդմամբ, բարձր ձայնի ազդեցությամբ լսողության կորստով տառապող՝ 20-69 տարեկան շուրջ 26 մլն ամերիկացիների համար խոստումնալից բացահայտմամբ են հանդես եկել: Լաբորատոր մկների նկատմամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ նեյրոտրոֆին-3 (NT3) անվամբ հայտնի սպիտակուցը վճռորոշ դերակատարում է ապահովում՝ ականջի եւ գլխուղեղի միջեւ կապի պահպանման հարցում: Տարիքի կամ բարձր ձայնի ազդեցությամբ վնասվելու դեպքում գիտնականների շրջանում «ժապավենային սինապս» անվանումը ստացած կապի վնասումը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ:

eLife ամսագրում հրապարակում գտած հետազոտության շրջանակում գիտնականները նաեւ եւ առաջ NT3-ի բնորոշիչ բջիջների ինքնությունն են պարզել, իսկ այնուհետեւ էլ դրանք տամոքսիֆենի օգնությամբ ակտիվացնելու միջոց հայտնաբերել, ինչի արդյունքում բջիջներն իրենց կառույցի մեջ ներառված գենի հավելյալ նմուշներն ընթերցելու խթան են ձեռք բերել:

Տեխնոլոգիայի կիրառման արդյունքում բարձր ձայնի ազդեցությամբ լսողության մասնակի կորստի ենթարկված կրծողների մոտ NT3-ի արտադրության ծավալների աճ եւ երկու շաբաթվա ընթացքում լսողության վերականգնում է նկատվել:

«Այժմ արդեն ակնհայտ է, որ լսողության՝ տարիքի կամ բարձր ձայնի ազդեցությամբ ժապավենային սինապսի վնասման արդյունքում ի հայտ եկող կորուստը խիստ տարածված բնույթ է կրում եւ, հետեւապես, լուրջ մարտահրավերներ ենթադրում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, կրթօջախին կից գործող Կրեսգեի լսողական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գաբրիել Կորֆասը: Նրա գլխավորությամբ գործող գիտնականները համոզված են, որ առաջարկվող գենետիկ թերապիան նաեւ մարդկանց նկատմամբ արդյունավետ գործելու ներուժ ունի:

Այդուհանդերձ, գիտնականների ընդգծմամբ, փորձարկմանը ենթարկված մկները մասամբ են լսողությունիզ զրկված եղել, այնպես որ դեռեւս պարզ չէ, թե արդյոք NT3-ի արտադրության ծավալների կարգավորմամբ կարելի է նաեւ ամբողջությամբ խուլ կրծողներին լսողություն պարգեւել: Թեեւ, դատելով հետազոտության արդյունքներից, հակառակն էլ դժվար է պնդել:

«Մեր աշխատանքները դեռեւս 15 տարի առաջ են մեկնարկել: Այն ժամանակ փորձում էինք ներքին ականջի վերաբերյալ պարզագույն հարցերի պատասխանները գտնել, իսկ հիմա արդեն լսողության կորուստը վերականգնելու հնարավորություն ենք ձեռք բերել, ինչը մեծ ոգեւորություն է պատճառում մեզ» - նշել է դոկտոր Կորֆասը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել