• Latest news

Պաստայի համաշխարային օր. իսկ որքանո՞վ է պաստան օգտակար

25 հոկտեմբերի, 2014  16:17

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողջ աշխարհում ինքնատիպ տոն՝ Պաստայի համաշխարային օրն է նշվում: Թվում է՝ այն խիստ իտալական պետք է լիներ, սակայն այսօր պաստան այնպիսի մեծ հեղինակություն է վայելում ողջ աշխարհում, որ դրա օրը բազմաթիվ երկրներում են նշում:

Պաստայի բարձր հեղինակությունը միանգամայն բացատրելի է. այն ոչ միայն համեղ է, այլ նաեւ՝ միանգամայն օգտակար: Բավական է ասել, որ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից որպես մարդկության ձեռքբերում ճանաչված միջերկրածովյան սննդակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է կազմում:

Իսկ ինչո՞վ է այդչափ օգտակար: Եւ ինչո՞ւ չպետք է վախեցնի նրանց, ովքեր նիհարելու ջանքեր են գործադրում:

Բանն այն է, որ իսկական իտալական պաստան ցորենի կարծր տեսակներից ստացված ալյուրից է պատրաստվում, ուստի եւ չի կարող գիրացման պատճառ դառնալ: Հակառակը՝ օրգանիզմի համար մի շարք օգտակար նյութեր է մատակարարում:

Ի տարբերություն ցորենի փափուկ՝ օսլայով հարուստ տեսակներին, որոնք հավելյալ քաշի ձեռքբերմանն են նպաստում, կարծր տեսակները սպիտակուցների եւ սնձանի բարձր բաղադրությամբ կարող են աչքի ընկնել, իսկ ահա օսլա գրեթե չեն պարունակում: Լավ պաստան կարող է նաեւ մեծ թվով՝ հագեցնող, դանդաղ մարսվող եւ օրգանիզմում ինսուլինի կտրուկ աճ չհարուցող ածխաջրատներ պարունակել:

Բացի վերը հիշատակվածից, պաստան նաեւ օգտակար է այն հանգամանքով, որ մեծ քանակությամբ В1 վիտամին է պարունակում: Վերջինս սթրեսի ազդեցությունը, ինչպես նաեւ սրտանոթային եւ քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում:

Ի միջի այլոց, որակյալ եւ ճիշտ պատրաստված պաստան, սնձանի բաղադրության շնորհիվ, եփվելուց հետո կաթսայի մեջ գրեթե թափացիկ ջուր է թողնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել