• Latest news

30 րոպե տեւողությամբ ֆիզիկական ակտիվությունն ուղեղին ճկունություն կհաղորդի

29 հոկտեմբերի, 2014  23:39

Գիտնականները վաղուց են ապացույցներ գտել առ այն, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է կոգնիտիվ գործառույթների եւ ուղեղի ճկունության բարեկարգման հանգեցնել: Այդուհանդերձ, մինչեւ բոլորովին վերջերս անհայտ էր մնում, թե որքան վարժություններ են հարկավոր՝ ցանկալի արդյունքի հասնելու համար եւ որքան ժամանակ է դրանց ազդեցությունը տեւում, հաղորդում է Medical Daily-ն:

Ինչպես Ավստրալիայում գործող Ադելաիդեի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, 30 րոպե տեւողությամբ եռանդուն ֆիզիկական վարժությունները կարող են ուղեղին պահանջվող ճկունության հաղորդման, ինչի հետեւանքով էլ՝ հիշողության բարեկարգման եւ մոտորային գործառույթների առավել արդյունավետ կերպով կոորդինացման միջոց ծառայել:  

«Հետազոտության արդյունքներով ֆիզիկական վարժությունների՝ ուղեղի նկատմամբ ազդեցության ընդհանուր պատկերն է պարզ դառնում: Գաղտնիք չէ, որ ուղեղի ճկունության մակարդակը վճռորոշ դերակատարում ունի՝ վնասվածքներից վերականգնման հարցում, ուստի ընթացիկ բացահայտումները նաեւ թերապեւտիկ տեսանկյունից են լայն հեռանկարներ խոստանում: Թեեւ դեռեւս հետագա հետազոտությունների կարիք է զգացվում՝ թե առողջ, եւ թե հիվանդ մարդկանց նկատմամբ երկարաժամկետ ազդեցության ապացույցները գտնելու նպատակով», - մեկնաբանել է գիտահետազոտական խմբի ղեկավար Մայքլ Ռիդինգը: 

Վերջինս, իր ենթակայությամբ գործող գիտնականների հետ միասին, հատուկ փորձարկում է նախաձեռնել՝ 25-35 տարեկան մի խումբ մասնակիցների շրջանում: Վերջիններս, մասնավորապես, 30 րոպե շարունակ հեծանիվ քշելու հանձնարարություն են ստացել, որից անմիջապես հետո եւ կրկին անգամ՝ 15 րոպե անց, ուղեղի հետազոտության ենթարկվել՝ օրգանում տեղի ունեցող փոփոխությունների բացահայտման նպատակով: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվության մեկ՝ նույնիսկ 30 րոպե տեւողությամբ սեսիան ուղեղին ֆիզիկական, գործառնական եւ քիմիական փոփոխությունների համար բավարար ճկունություն հաղորդելու հատկություն է դրսեւորում: Ընդ որում, նկարագրյալ փոփոխությունները 15 րոպե անց եւս առկա են եղել:

«Մենք համոզվեցինք, որ ուղեղն անմիջապես՝ առնվազն 15 րոպե տեւողություն ապահովող դրական փոփոխությունների է ենթարկվում: Ընդ որում, որքան ճկուն է այն, այնքան ինքնակազմակերպվելու, նկարդային բջիջների եւ օրգանի տարբեր հատվածների միջեւ առկա կապերի թիվն ու ամրության մակարդակը փոփոխելու առավել բարձր կարողություն է ապահովում, ինչն էլ հիշողության եւ կոգնիտիվ գործառույթների նկատմամբ դրական ազդեցություն կարող է ենթադրել», - մեկնաբանել է դոկտոր Ռիդդինգը:

Վերջերս Իլինոյսի համալսարանում իրականացված մեկ այլ հետազոտությամբ էլ պարզվել է, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են նաեւ ուղեղի «մոխրագույն զանգված» պարունակող տարբեր հատվածների միջեւ կապ ապահովող «սպիտակ զանգվածի» մատակարարմանը նպաստել: 9-10 տարեկան 24 երեխաների շրջանում իրականացված ուսումնասիրությունները, մասնավորապես, ցույց են տվել, որ ֆիզիկապես առավել ակտիվ կամավորների մոտ «սպիտակ զանգվածի» առավել բարձր խտություն է նկատվում, ինչը հիշողության, ուշադրության եւ կոգնիտիվ արդյունավետության առավել բարձր մակարդակի առկայություն կարող է ենթադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է