• Latest news

Գիտնականները աուտիզմի առաջացման համար պատասխանատու 33 գեն են առանձնացրել

31 հոկտեմբերի, 2014  22:51

Աուտիզմով ախտորոշված երեխաների եւ նրանց ծնողների ԴՆԹ-ի ուսումնասիրություն հեղինակած գիտնականները հիվանդության առաջացման հետ ենթադրյալ առնչություն ունեցող 33 գեներ են առանձնացրել:

Այդուհանդերձ, BBC-ի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի աուտիզմի հարցերով ազգային ընկերակցությունից զգուշացնում են, որ դեռեւս վաղ է հիվանդության առաջացման կոնկրետ պատճառների մասին խոսել:

Լայնածավալ միջազգային հետազոտության արդյունքները Nature ամսագրում են նկարագրություն գտել:

Աուտիզմը մարդու զարգացման խանգարում է բնորոշում: Հիվանդության առաջացման կոնկրետ պատճառները մինչ այժմ վերջնականապես պարզ չեն, սակայն արդեն իսկ ապացույցներ կան առ այն, որ խանգարման հիմքում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խախտումների հանգեցնող գենետիկ մեխանիզմներն են:

Այդուհանդերձ, չնայած աուտիզմի՝ գենետիկ բնույթ կրելու հանգամանքի մասին վկայող մի շարք ապացույցներին, կոնկրետ գեների եւ հիվանդության առկայության միջեւ որեւէ կապ մինչ այժմ չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է