• Latest news

Գլաուկոման կարելի է հեռուստացույցի օգնությամբ ախտորոշել

18 նոյեմբերի, 2014  15:48

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ աչքերի հիվանդությունները, մասնավորապես՝ գլաուկոման, կարելի է հեռուստացույց դիտող մարդկանց աչքերի շարժումներին հետեւելով ախտորոշել: Եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտության շրջանակում Պրոֆեսոր Դեւիդ Քրեբը (David Crabb)՝ Լոնդոնի համալսարանից՝  Նիկոլաս Սմիթի (Nicholas Smith) եւ Հաոգանգ Չժուի (Haogang Zhu) հետ միասին, առողջ տեսողություն ունեցող՝ 32 եւ գլաուկոմայով ախտորոշված 44 մարդկանց առողջական վիճակն է ուսումնասիրել: Խոսքը, մասնավորապես, տեսողությանն ու առկա հիվանդության բարդության աստիճանին է վերաբերում, հաղորդում է Science Daily-ն:

Այնուհետեւ հետազոտության մասնակիցները երեք հաղորդում են դիտել՝ հեռուստացույցով եւ տեսահոլովակներ՝ համակարգչով, որի ընթացքում, աչքի աշխատանքը դիտարկող հատուկ սարքի օգնությամբ, դրա բոլոր շարժումներն ու ուղղություններն են արձանագրվել: Վերլուծելով ձեռք բերված տվյալներն այն մասին, թե ինչպես են մասնակիցներն էկրանին հետեւում եւ տեսողությունը մեկ կետից մյուսից ուղղում, գիտնականներն առողջ կամավորների խումբը կազմող մասնակիցներից մի քանիսի մոտ գլաուկոմայի զարգացման առաջնային փուլերի առկայություն են հայտնաբերել: Այսինքն, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տեղյակ չէին զարգացող հիվանդության մասին:

«Վաղ ախտորոշումը եւ բուժումը կարող է տեսողության կորստից խուսափելու միջոց ծառայել. հետազոտությունն այդ տեսանկյունից նոր դռներ է բացում՝ հետագա կլինիկական փորձարկումների մշակման համար», - նշել է դոկտոր Դոլորես Կոնրոյը  (Dolores Conroy):

Գլաուկոմայի հիմնական ախտանշանները բարձր ներաչքային ճնշումն ու տեսողության կրճատումն են հանդիսանում: Հիվանդության հիմքում ներաչքային հեղուկի շրջանառության խանգարումն է: Երկրագնդի շուրջ 65 մլն բնակիչներ ներկայումս այդ՝ տեսողական նյարդի վնասվածքի հանգեցնող ախտորոշումն ունեն, ինչն աստիճանաբար տեսողության կորստի է բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել