• Latest news

Գիտնականները կասկածի տակ են առել մկների նկատմամբ փորձարկումների արդյունավետությունը

21 նոյեմբերի, 2014  11:47

Նոր հետոզոտությամբ մկների եւ մարդկանց միջեւ էական գենետիկ տարբերություններ են բացահայտվել, որոնք, ընդհանուր առմամբ, բժշկական նպատակներով մկների նկատմամբ փորձարկումների նպատակահարմարությունն են կասկածի տակ դնում, ինչպես նաեւ լույս սփռում այն հարցի վրա, թե ինչու են բազմաթիվ թեստավորված դեղամիջոցներ անհաջողությամբ կլինիկական՝ մարդկանց նկատմամբ փորձարկումների փուլը անցնում, հաղորդում է Science Daily-ն:

Հետազոտությունը մկների համար նախատեսված ENCODE (Encyclopedia of DNA Elements - ԴՆԹ-ի տարրերի էնցիկլոպեդիաներ) նախագծի շրջանակում է իրականացվել: Գիտնականները պարզել են, որ թեեւ կաթնասունների երկու տեսակների կառուցվածքային (սպիտակուցների սինթեզը կոդավորող) գեները 70 տոկոսով համընկնում են, դրանց արտահայտումն այլ կերպ է կարգավորվում: 

Nature ամսագրում նկարագրություն գտած հետազոտության հեղինակները մկների ուղեղից, սրտից, արյունատար անոթներից, երիկամներից, լյարդից ու մաշկից վերցված բջիջների ու հյուսվածքների 125 տիպեր են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ գեների աշխատանքի կարգավորման տեսանկյունից կրծողների հյուսվածքներն ավելի շատ միմյանց են նման, քան՝ մարդու օրգանիզմում առկա համարժեք հյուսվածքներին:

«Գիտությունը վաղուց այն համոզմունքն ունի, որ մկների օրինակով վեր հանված բոլոր օրինաչափությունները նաեւ մարդկանց նկատմամբ են կիրառելի: Սակայն այդ գաղափարը մինչ այժմ երբեք համակարգային ստուգման չէր ենթարկվել: Մենք պարզել ենք, որ մկների օրգանիզմում առկա բազմաթիվ գեներ բոլորովին այլ կերպ են կարգավորվում: Եւ այդ տարբերությունները պատահական բնույթ չեն կրում՝ դրանք ըստ կլաստերների են խմբավորված: Օրինակ, խոսքը կարող է իմունային համակարգի աշխատանքի համար պատասխանատու գեների մասին լինել: Ստացվում է, որ մի շարք հիվանդություններ ուսումնասիրելու համար, անխոս, ստիպված պետք է լինենք այլ մոդելային օրգանիզմներ փնտրել», — հայտարարել է հոդվածագիր Բին Պենը (Bing Ren):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է