• Latest news

Վագինիզմ. ի՞նչ է եւ ինչու՞ է առաջանում

24 նոյեմբերի, 2014  23:40

Վագինիզմն աշխարհում բավական տարածված հիվանդություն է, որով, տարբեր գնահատականներով, տառապում է կանանց մոտ 5-10 տոկոսը: Վագինիզմի եւ դրա առաջացման պատճառների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ է զրուցել:

Ի՞նչ է վագինիզմը:

Վագինիզմը հեշտոցի մկանների ակամա ձգումն է, որի պատճառով ոչ միայն սեռական ակտն է անհնարին դառնում, այլեւ անգամ տամպոն դնելը:

Ու՞մ մոտ եւ ինչու՞ է վագինիզմ առաջանում:

Վագինիզմով կարող են տառապել տարբեր տարիքի կանայք, եւ հիվանդության պատճառները նույնպես տարբեր են.

  • Սխալ տեղեկատվության կամ տեղեկատվության բացակայության պատճառով որոշ կանանց մոտ կարող են վախեր առաջանալ, ինչի հետեւանքով կարող է վագինիզմ ձեւավորվել:
  • Բռնության զոհերի մոտ, որոնց մոտ սեռական ակտը ցավի հետ է ասոցացվում, նույնպես կարող է վագինիզմ ձեւավորվել:
  • Որոշ կանանց մոտ (սովորաբար՝ երիտասարդ կանանց մոտ) տղամարդկանց հանդեպ վախ է լինում, ինչի հետեւանքով նույնպես կարող է վագինիզմ առաջանալ:
  • Երբեմն երիտասարդ կնոջ մոտ վագինիզմի առաջացման պատճառը նրա ծնողների հարաբերություններն են. օրինակ, եթե աղջկա հայրը ճնշել է մորը կամ, ասենք, խմող է եղել, աղջիկը կարող է իր ամուսնուն ասոցացնել հոր հետ եւ վախենալ սեռական ակտից:
  • Լարված միջանձնային հարաբերությունների պատճառով նույնպես կարող է վագինիզմ առաջանալ:
  • Որոշ կույսերի մոտ վագինիզմն առաջանում է նրանց՝ սեռական ակտի հանդեպ ունեցած վախի պատճառով: Եթե աղջիկը ներշնչվող է, իսկ ընկերուհիները նրան կուսազրկման մասին տարբեր վախենալու բաներ են պատմել, նա սկսում է վախենալ, սեռական ակտի ժամանակ լարվում եւ կծկվում է, եւ ակտն իրոք ցավոտ է լինում; հետո աղջիկն արդեն համոզված է լինում որ սեքսը շատ ցավոտ բան է, եւ ժամանակի ընթացքում նրա մոտ վագինիզմ է ձեւավորվում:
  • Որոշ դեպքերում վագինիզմը կոիտոֆոբիայի դրսեւորման ձեւ է:

Այսպիսով, վագինիզմի գլխավոր պատճառներից մեկը ապատեղեկատվությունն է: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության հետ զգույշ լինել, իսկ եթե հարցեր կան՝ մասնագետներին դիմել, ոչ թե՝ ընկերներին կամ հարեւաններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել