• Latest news

Ինչո՞ւ ենք ուրբաթ օրերին մի փոքր ավելի քիչ կշռում

26 նոյեմբերի, 2014  17:04

Շատերիս համար հանգստյան օրերն ավելի երկար քնի, հանգստի ռեժիմի, ավելի բարձր կալորիականությամբ սննդի, ինչպես նաեւ ըմպելիքների միջոցով հանգստանալու եւ հաճույք վայելելու հնարավորության հետ են ասոցացվում:

Արդյունքում ստացվում է այնպես, որ շաբաթ եւ կիրակի օրերին միջինից մի փոքր ավելի բարձր ենք կշռում, իսկ ուրբաթ օրերին՝ ցածր: Ընդ որում, վերը նկարագրված տենդենցն աշխատող մարդկանց ճնշող մեծամասնությանն է հատուկ, ինչի մասին Obesity Facts ամսագրում նկարագրություն գտած փոքրածավալ հետազոտության արդյունքներն են վկայում, հաղորդում է FoxNews-ը:

Մասնավորապես, 25-62 տարեկան 80 չափահաս աշխատող մարդկանց կշռի ամենօրյա չափումների արդյունքներն այն մասին են վկայում, որ «քաշի ավելացումը շաբաթ օրվանից մինչ երեքշաբթի է տեւում, կրճատումն էլ՝ երեքշաբթիից ուրբաթ»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է