• Latest news

Սելֆին մարդկանց ստիպում է պլաստիկ վիրահատությա՞ն դիմել

3 դեկտեմբերի, 2014  11:47

Դիմայի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ակադեմիան ներկայացնող փորձագետները պարզել են, որ սոցցանցերի պատճառով մարդիկ ավելի ու ավելի հաճախ են սեփական արտաքինով մտահոգվում: Նրանց նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը 2700 կամավորներ են մասնակցել, որոնցից յուրաքանչյուր երրորդը սելֆիում (ինքնալուսանկար) լավ տեսք ունենալու համար վիրահատվելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է  The Westside Story.

Ի համեմատություն 2012թ.-ի, նախընթաց տարում ռինոպլաստիկայի նկատմամբ պահանջարկը 10 տոկոսի չափով աճ է գրանցել: 7 տոկոսի չափով բարձր հեղինակություն է ձեռք բերել նաեւ մազերի փոխպատվաստումը եւ 6 տոկոսի չափով՝ հոնքերի պլաստիկան: 34-ամյա ատամնաբույժ-հիգիենիստ Ջենիֆեր Ռեյնոլդսը՝ Կոստա Ռիկայից ցանկանում էր գեղեցիկ տեսքով սոցցանցերում ներկայանալ եւ հանուն այդ նպատակի որոշել էր քթի ձեւը ուղղել: Նա ասում է. «Միանշանակ արտաքինս հիմա ավելի շատ է դուր գալիս ինձ»:

Երբեմն մարդիկ վիզաժիստների են վարձում, որպեսզի պատրաստ լինեն՝ կարեւոր միջոցառումներում սելֆի անելու համար: Որպեսզի հետագայում էլ սոցցանցերում տեղակայված վատ տեսքով լուսանկարների համար չմտահոգվեն: Պլաստիկ վիրաբույժ Սեմ Ռիզկի դիտարկմամբ, վերջին 1,5-2 տարիների ընթացքում իր կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի 25 տոկոսի չափով աճ է գրանցվել: Այցելուներից շատերը սմարթֆոններով են գալիս՝ լուսանկարները ցույց տալու համար: Այսօր սելֆին չափազանց բարձր հեղինակություն է վայելում սոցիալական ցանցերում: Սովարաբար այն ոչ միայն երիտասարդները, այլ նաեւ հայտնի մարդիկ, օրինակ՝ կինոաստղներն ու քաղաքական գործիչներն են անում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել