• Latest news

Պրոգեստերոնով բուժումը ուղեղի վնասվածքի հետեւանքների նվազեցման չի հանգեցնում

13 դեկտեմբերի, 2014  19:03

Ուղեղի լուրջ վնասվածք ունեցող հիվանդների շրջանում իրականացված երկու լայնածավալ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ վթարից անմիջապես հետո պրոգեստերոնով հորմոնային բուժմամբ հնարավոր չէ վնասվածքի հետեւանքների նվազեցման հասնել, հաղորդում է FoxNews-ը:

882 հիվանդների նկատմամբ իրականացված փորձարկումները Ատլանտայում գործող էմորիի համալսարանի բժիշկներն են նախաձեռնել: Երկրորդ դեպքում կամավորների թիվը 1195-ի է հասել, իսկ նախաձեռնողը Նյու-Յորքի North Shore համալսարանական հիվանդանոցի գիտաշխատողներն են եղել: Երկու զեկույցներն էլ օրեր առաջ New England Journal of Medicine ամսագրում են հրապարակվել: 

Հետազոտությունների արդյունքները մեծ հիասթափություն են պատճառել փորձագետներին, քանի որ նախընթաց՝ կենդանիների նկատմամբ իրականացված փորձարկումները պրոգեստերոնի՝ ուղեղի գործառնականության պահպանմանը միտված հատկության մասին էին վկայել:

Գիտնականները նկատել են, որ ավտովթարից, ընկնելուց կամ որեւէ այլ տիպի վթարից հետո՝ առավելագույնը 4 ժամ անց ուղեղի ծանր վնասվածքի հետեւանքների նվազեցման նպատակով պրոգեստերոնով հորմոնային բուժում ստացած հիվանդները 6 ամսվա ընթացքում որեւէ առավելություն ձեռք չեն բերել՝ ի համեմատություն այն մասնակիցների, որոնց ընդամենը պլացեբո է նշանակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել