• Latest news

Շատ վիրաբույժներ երաժշտության ներքո են վիրահատություններ կատարում

15 դեկտեմբերի, 2014  10:47

Գործող վիրաբույժների 80%-ը վիրահատության ժամանակ երաժշտություն է միացնում։ Ուելսի համալսարանական հիվանդանոցի բրիտանացի գիտնականները պարզել են, որ երաժշտական ստեղծագործությունները նրանց վրա հանգստացնող ազդեցություն են թողնում։

Ինչպես ցույց է տվել վիրաբույժների հետ արված հարցումը, երաժշտական տարբեր ստեղծագործությունները նրանց օգնում են էլ ավելի արդյունավետ աշխատել աշխատավայրում։ Չնայած շատ քննադատներ պնդում են, որ երաժշտությունը վիրահատության կատարման ժամանակ շեղում է ուշադրությունը, հարցված վիրաբույժների մոտ 80%-ը համոզված է, որ այն բարելավում է հաղորդակցումն իրենց գործընկերների հետ։

Բժիշկների խոսքով, երաժշտությունը նվազեցնում է նաեւ հիվանդների անհանգստությունը, եւ բարելավում է վիրահատությունների ընդհանուր ցուցանիշները։ Բժիշկները հավաստիացնում են, որ երաժշտությունը ոչ միայն իրենց չի շեղում, այլ նաեւ թույլ է տալիս կենտրոնանալ դժվարին խնդիրների վրա, քանի որ հաճելի հնչյունները ստեղծում են աշխատանքային տրամադրություն։

Գիտնականների նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երաժշտությունն օժտված է  հիվանդներին հանգստացնող եւ նույնիսկ ցավազրկող ազդեցությամբ։ Հարցումը ցույց է տվել, որ ավելի հաճախ վիրահատարաններում երաժշտություն միացնում են ավելի փորձառու առաջատար վիրաբույժները։ Այս մասին հաղորդում է Huffington Post-ը։

«Բնականաբար, մենք ծանր մետալ կամ այլ դեպրեսիվ հնչյուններ չենք միացնում, որոնք կարող են նյարդայնացնել հիվանդներին, եւ դժվար թե դա մեր օգտին լինի։ Կարծում եմ՝ աշխարհում բավականին շատ են հիվանդանոցներում երաժշտության թերապեւտիկ օգտակարության մասին գիտական ապացույցները»,-հայտարարել է հետազոտության հեղինակ, Ուելսի համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ Դեյվիդ Բոսանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է