• Latest news

Փոքրիկ տղան կաթված է ստացել «ամերիկյան ոլորաններ» կարուսելը նստելուց հետո

15 դեկտեմբերի, 2014  19:09

Ամերիկացի չորսամյա երեխան կաթված է ստացել «ամերիկյան ոլորաններ» կարուսելը նստելուց հետո, եւ սա, ինչպես պարզվում է, առաջին դեպքը չէ։ Դեպքերը, երբ մեծահասակները ատրակցիոններ հաճախելուց հետո կաթվածով հայտնվում են հիվանդանոցում, հազվադեպ չեն։ Բայց ինչքան էլ տարօրինակ է, անոթային այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ եւ երեխայի մոտ։

Լոյոլայի համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաբան Խոսե Բիլլերը նմանատիպ մի դեպք է նկարագրել։  Չորսամյա մի տղա արձակուրդների ժամանակ նստել է երկու տիպի «ամերիկյան ոլորաններ»։ Մեկի ժամանակ 200 մետր երկարությամբ եւ 10 մետր բարձրությամբ կարուսելն ընթանում էր 40 կմ/ժ արագությամբ։ Երկրորդ կարուսելը երկու անգամ ավելի բարձր էր, իսկ անկման ժամանակ այն զարգացնում էր  64 կմ/ժ արագություն։ Մեկ օր անց երեխան սկսել է փսխել, իսկ դեմքի ձախ կողմը փայտացել է։  Բժիշկներն ախտորոշել են «կաթված», իսկ ասպիրինով բուժումից հետո հիվանդի վիճակը համեմատաբար բարելավվել է։ Կես տարի անց տղան գրեթե լիովին ապաքինվել է՝ չհաշված ձախ կողմի փայտացումը եւ թույլ մկանային թուլությանը։

Բիլլերը երեխայի մոտ կաթված առաջանալը բացատրում է քներակի պատռվածքով, որին նպաստել են հանկարծակի արագությունից, դադարներից եւ պպտվող շարժումներից գլխի եւ պարանոցի վրա առաջացած ազդեցությունները։

«Նման երեւույթը հազվադեպ է լինում։ Ես կարծում եմ, որ պարանոցի կտրուկ շարժումների դեպքում մինչեւ տասը տարեկան երեխաները խոցելի են մարմնի այդ հատվածում անբավարար չափով զարգացած մկանների պատճառով»,- գիտնականի խոսքերը փոխանցում է Examiner պարբերականը։

Ավելի վաղ բժշկական գրականության մեջ ընդամենը երկու նման դեպք է նկարագրվել, բայց այդ ժամանակ հիվանդերն ավելի մեծ են եղել. «ամերիկյան ոլորաններից» կաթված են ստացել նաեւ 13 տարեկան մի աղջիկ եւ տասնմեկամյա տղա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել