• Latest news

Զուգընկերոջ կյանքի վատ իրադարձություններն անդրադառնում են կանանց վրա

19 դեկտեմբերի, 2014  20:46

Կանանց համար ավելի հեշտ է իրենց պատկերացնել երկրորդ կեսի փոխարեն, քան տղամարդկանց: Այս ամենը հաստատել է Գրիֆֆիտի եւ Քվինսլենդի համալսարանների գիտնականների կողմից իրականացված խոշոր հետազոտությունը: Վաղուց հայտնի է, որ կանայք ամեն ինչի հանդեպ ավելի էմոցիոնալ են արտահայտվում, քան տղամարդիկ:

Մասնագետները վերլուծել են Ավստրալիայի ավելի քան 20000 բնակչի տվյալները: Նրանք հետեւել են, թե ինչպես է փոփոխվել մարդկանց հոգեբանական վիճակը, երբ նրանց զուգընկերների հետ ինչ-որ բան է պատահել: Այս մասին հաղորդում է News-Medical-ը:

Եթե զուգընկերը հիվանդ է եղել, կամ էլ նրա ընկերն է մահացել, կինն իր զուգընկերոջ համար ծանր ապրումներ է տարել, այնինչ տղամարդու վրա կնոջ կյանքի բացասական իրադարձությունները գրեթե չեն անդրադարձել:

Կանանց կարեկցության մակարդակը (24%) համեմատվել է իրենց ապրումների հետ այն ժամանակ, երբ զույգերի կյանքում մի ինչ-որ անմիջական դեպք է պատահել: Հետազոտողների խոսքով սա չի նշանակում, որ տղամարդիկ անզգա են կամ էլ հոգ չեն տանում իրենց զուգընկերուհիների մասին: Պարզապես տղամարդիկ այնքան էլ էմոցիոնալ չեն վերաբերվում իրենց կանանց զգացմունքներին: Հավանաբար նման դեպքերում տղամարդկանց սեփական փորձն ու դերն իրենց ավելի են անհանգստացնում, քանի երկրորդ կեսի զգացմունքները:

Գիտնականները նաեւ նկատել են, որ այն մարդիկ, ովքեր եղել են նաեւ ծնողներ, հետաքրքրությունների մեծ ընդհանրության պատճառով ավելի են անհանգստացել կողակցի համար, քան թե նրանք, ովքեր երեխաներ չեն ունեցել: Մարդու կյանքում կատարվող բացասական եւ դրական իրադարձություններն ազդում են նաեւ նրանց մտերիմների վրա: Հոգեկան ապրումներ ունեցող զուգընկերն իր երկրորդ կեսի մոտ ոչ միայն կարեկցանք է առաջացնում. զույգը կարող է ավելի քիչ ժամանակ հատկացնել տնային գործերին եւ ավելի քիչ շփվել երեխաների ու ընտանիքի մյուս անդամների հետ: Այս դեպքում նրանց մտերիմներն ստիպված են լինում իրենց վրա ավելի մեծ պարտականություններ վերցնել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է